Կամավորական նախաձեռնություն Բերդում

25.01.2019
Կամավորական նախաձեռնություն Բերդում
Լիլիթ Հովակիմյանն ու Քրիստինե Դարբինյանը Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներ են Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Մասնագիտությամբ վարսավիր են, և երբ առաջարկ եղավ հանդես գալու կամավորական նախաձեռնությամբ՝ առանց երկար մտածելու որոշեցին իրենց հմտություններով օգտակար լինել իրենց կողքին ապրող միայնակ տարեցներին։

Ստանալով վարսավիրական պարագաներ՝ մկրատ, սանր և այլն, արդեն մի քանի ամիս է, ինչ Լիլիթն ու Քրիստինեն այցելում են տարեց կանանց ու թարմացնում նրանց սանրվածքները, չէ որ ցանկացած տարիքում, հատկապես կանայք, կարևորում են իրենց արտաքինը։
Կամավորներն արդեն 37 կնոջ են այցելել, բայց մտադիր չեն կանգ առնել։ 
Նախաձեռնությանն աջակցում են ԿԽՄԿ պատվիրակությունը Հայաստանում և Դանիական Կարմիր խաչը։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ