Ավստրիական և Շվեյցարական Կարմիր խաչերի և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ ՀԿԽԸ-ն իրականացնում է “Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ”ծրագրի 2-րդ փուլը` Երևան, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի 8 գյուղական համայնքներում: Այն մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերի 1-ին և շարունակվելու է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը:
Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել Հայաստանի գյուղական և քաղաքային համայնքների բնակչության` աղետների նկատմամբ խոցելիությունը և ամրապնդել կարողությունները դիմակայելու վտանգավոր երևույթներին:
Ծրագրի նպատակին հասնելու համար կազմակերպվում են գործողություններ հետևյալ հիմնական ուղղություններով՝
Ծրագրի հիմնական թիրախ հանդիսանում են թիրախային 10 համայնքների թվով մոտ 131000 բնակչությունը, ինչպես նաև Երևանի և թիրախ համայնքների 58 թիրախ դպրոցների թվով մոտ 28000 աշակերտներ: