Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) շարունակական աշխատանք է տանում մարդասիրական արժեքների տարածման, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման պատմության, բաղկացուցիչների, Հիմնարար սկզբունքների, Միջազգային մարդասիրական իրավունքի, խորհրդանշանների գործածության և չարաշահման, Ազգային ընկերության գործունեության և առաքելության վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Հայկական Կարմիր խաչ ընկերությունը մշտապես համագործակցում է ԶԼՄ-ների և Մեդիա կազմակերպությունների հետ՝ ՀԿԽԸ-ի, որպես մարդասիրական ոլորտում կառավարությանն օժանդակ կառույցի գործունեության ճշգրիտ ընկալմանն ու լուսաբանմանը նպաստելու համար: