Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Առաջին օգնություն [uri] => /what-we-do/first-aid.html [id] => 47 [content] => 1 ) 1
Առաջին օգնություն

Առաջին օգնության գիտելիքը կյանքեր է  փրկում

Առաջին օգնության հմտությունների ուսուցումն ու տարածումը Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման գործունեության հիմնական ուղղություններից է:

 

Բնական աղետների ժամանակ, զինված հակամարտությունների գոտում եւ այլ վտանգավոր իրավիճակներում տուժածների մեծամասնությունը փրկվում է պատահարի պահին դեպքի վայրում գտնվողների առաջին օգնության հմուտ գործողությունների շնորհիվ:

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնը Առաջին օգնության գիտելիքներ է տարածում բնակչության տարբեր խավերի և տարիքային խմբերի շրջանում։ Դասընթացներ են կազմակերպվում համայնքների բնակիչների, կազմակերպությունների  կրթական հաստատությունների համար:

 

ԱՕ դասընթացները.

  • Հնարավորություն են տալիս ճանաչելու Արտակարգ իրավիճակները
  • Ձևավորելու անվտանգ վարքագիծ
  • Ընդունելու Առաջին օգնություն ցուցաբերելու որոշում
  • Առաջին օգնություն ցուցաբերել քիչ թվով սարքավորումների և պարագաների կամ դրանց բացակայության դեպքում
  • Բաղկացած են տեսական և գործնական մասերից
  • Գործնական պարապմունքներն առավելագույնս մոտեցված են իրականությանը
  • Հնարավորություն են տալիս պատրաստ լինել արձագանքելու ցանկացած արտակարգ իրավիճակի:

 

ԱՕ Դասընթացներն իրականացվում են Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի Առաջին օգնության Եվրոպական չափանիշներին համապատասխան

 

ԱՕ դասընթացների տեսակները

  • Առաջին օգնության հիմունքներ․ 8-ժամյա դասընթաց
  • Առաջին օգնության հիմունքներ․ 16-ժամյա դասընթաց
  • Առաջին օգնության հիմունքներ․ 24-ժամյա դասընթաց
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ