Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության վարչության ֆինանսավորմամբ և Դանիական, Ավստրիական ու Իսլանդական Կարմիր խաչերի համաֆինանսավորմամբ ՀԿԽԸ-ն իրականացնում է «Պատրաստ լինել արձագանքելուն. արդիականացված պատրաստվածություն եւ արձագանքման կարողություններ Հարավային Կովկասում» ծրագիրը` Երևանում, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Այն մեկնարկել է 2019 թվականի հունվարի 1-ին և շարունակվելու է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի բնակչության պաշտպանության համակարգերի պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, բնակչության պաշտպանության եւ հումանիտար օգնության դերակատարների միջեւ համագործակցությունն ընդլայնելու միջոցով:
Ծրագրի նպատակին հասնելու համար կազմակերպվում են գործողություններ հետևյալ հիմնական ուղղություններով՝
բարելավել արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը` արձագանքման թիմերի միջոցով:
բարելավել արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնների (ԱԻԱԿ) գործառույթները՝ արտակարգ իրավիճակներում կամավորներին վերահսկելու, ղեկավարելու, տնօրինելու եւ տեղակայելու նպատակով:
արձագանքման կարողությունների փորձարկում, որը գնահատվում է բնակչության պաշտպանության շահագրգիռ կողմերի եւ տեղական իշխանությունների հետ միասին՝ համագործակցության եւ հրամանատարական կառույցների արդյունավետությամբ
գումարային օժանդակությունը որպես հումանիտար օգնություն ինտեգրել արձագանքման ծրագրերում
ՀԿԽԸ-ի կարողությունների բարձրացում, ժամանակին եւ արդյունավետ կերպով արձագանքելու տարածաշրջանում աղետների հետեւանքով տուժած մարդկանց հոգեկան առողջության եւ սոցիալական կարիքներին:
հզորացնել տարածաշրջանային համագործակցությունը եւ համակարգումը `աղետների հետ կապված սոցիալ-հոգեբանական ոլորտում:
Ծրագրի հիմնական թիրախ հանդիսանում են ՀԿԽԸ Երևանի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի արձագանքման թիմերը, ինչպես նաև բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցող կառույցները: