Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2015 թվականի մարտի 1-ից իրականացնում է «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագիրը, որի նպատակն է խթանել սիրիահայերի սոցիալ-մշակութային (մասնավորապես երեխաների կրթության ուղղությամբ) և տնտեսական ինտեգրումը (մասնավորապես աշխատանքային ինտեգրման ուղղությամբ): Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության (94%) և Ավստրիական Կարմիր Խաչի կողմից:
Ծրագրի տևողությունը երկու տարի է, իսկ աշխարհագրությունն ընդգրկում է Երևան քաղաքը և Արմավիրի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի մարզերը:
Ծրագրի ակնկալվող արդյունքներն են.
- Հզորացել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական մարմինների` մարդու իրավունքների վրա հիմնված ինտեգրացիոն պրակտիկայի կարողությունները:
- Բարձրացել է սիրիահայերի իրազեկությունն իրենց կրթության և աշխատանքային իրավունքների վերաբերյալ:
- Բարձրացել է աշխատաշուկայի և եկամտաբեր գործունեության հասանելիությունը սիրիահայերի համար:
- Բարձրացել է սիրիահայերի ինտեգրման մակարդակը դպրոցական համակարգում:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել հետևյալ գործողությունները.
Տնտեսական ինտեգրում.
- Ուսումնասիրության իրականացում`աշխատաշուկան և նրա պահանջները բացահայտելու նպատակով:
- Սիրիահայերի մասնագիտական հմտությունների բացահայտում և դրա հիման վրա տվյալների բազայի ստեղծում /էլ. կայք/, որը հասանելի կլինի զբաղվածության գործակալությունների և գործարար աշխարհի համար:
- Սիրիահայերին աշխատանքի տեղավորման հարցում խորհրդատվության տրամադրում:
- Քարոզչության իրականացում գործատուների շրջանում` սիրիահայերի հետ աշխատելու դժկամությունը կանխելու նպատակով:
- Համատեղ բիզնեսների հիմնման նպատակով նախնական ֆինանսավորման տրամադրում:
- Մասնագիտական և լեզուների ուսուցման դասընթացների կազմակերպում:
Սոցիալ-մշակութային ինտեգրում
- Լավագրույն ինտեգրացիայի, ինչպես նաև սիրիահայերի պատմության և մշակույթի մասին տեղեկատվական գրքույկների տպագրություն:
- Պատմամշակութային միջոցառումների կազմակերպում:
- Կրթական ընթացակարգերի վերաբերյալ շահերի պաշտպանության դասընթացների և խորհրդատվությունների իրականացում:
- Դպրոցական պարագաների և գրենական պիտույքների տրամադրում սիրիահայ դպրոցականներին:
- Բարձր դասարանների աշակերտների համար մշակույթի, աշխատանքի և երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթացների կազմակերպում:
- Հայկական Կարմիր խաչի ընկերության երիտասարդ կամավորների կողմից աջակցության տրամադրում 100 սիրիահայերի:
Համակարգում և հաղորդակցություն
- Հանդիպումների և դասընթացների կազմակերպում մարզային իշխանությունների և շահագրգիռ կողմերի հետ` փախստականների և միգրացիոն օրենսդրության վերաբերյալ իրազեկման բարձրացման նպատակով:
- Լրագրողների և որոշում կայացնողների համար «Ինովացիոն ինտեգրման քաղաքականություն» թեմայով սեմինարների կազմակերպում:
- Սիրիահայերի հարցերի շուրջ քննարկումների կազմակերպում ծրագրի թիրախ մարզերում: