Ծրագրի տևողությունը՝ 26.01.2021 - 25.06.2021
Ծրագրի ֆինանսավորող՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն
Իրականացման վայր՝ ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Իջևան
ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի քաղաքապետարանը դիմել է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը թափոնների կառավարման բարելավմանը նպաստելու հարցով։ Ներկայացված նախագիծը նպատակ ունի Իջևան քաղաքին տրամադրել աղբամաններ (մոտավորապես 250 հատ) և 1 աղբահան մեքենա։ Սա զգալիորեն կբարելավի թափոնների կառավարման և շրջակա միջավայրի խնդիրները, ինչպես նաև կնպաստի աղետների ռիսկի նվազեցմանը։ Նախկին փորձը ցույց է տալիս, որ Իջևանով անցնող գետի ափերն աղտոտված են, ինչը հեղեղների և շրջակա միջավայրի այլ վտանգների պատճառ է դառնում, ինչպես նաև բացասաբար է անդրադառնում համայնքում զբոսաշրջության զարգացման վրա։