Ֆինանսավորող կազմակերպություն - Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա
Իրականացնող կազմակերպություն – Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Իրականացման ժամկետներ – Սեպտեմբեր 2020 – Դեկտեմբեր 2020
Իրականացման աշխարհագրություն – Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի
Նպաստել 2020 թվականի հուլիսի 13-ին Գյումրիում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած առավել խոցելի 600 ընտանիքների կենսապայմանների վերականգնմանը և ամրապնդմանը՝ սոցիալական և մարդասիրական աջակցության տրամադրման միջոցով:
Ծրագրի թիրախ խմբերն են հանդիսանում ս.թ. հուլիսի 13-ին Գյումրիում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած առավել խոցելի 600 ընտանիքները:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Շիրակի մարզպետարանի, Գյումրի քաղաքապետարանի, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: