Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Ընթացիկ ծրագրեր [uri] => /what-we-do/organizational-development/organizational-development-current-projects.html [id] => 165 [content] => 0 ) 1
Ընթացիկ ծրագրեր
Array ( [label] => Ինստիտուցիոնալ զարգացում [uri] => /what-we-do/organizational-development/organizational-development-current-projects/institutional-development.html [id] => 250 [content] => 1 ) 1
Ինստիտուցիոնալ զարգացում

Ինստիտուցիոնալ զարգացում

Ինստիտուցիոնալ զարգացում

2021թ ՀԿԽԸ՝ Կարմիր խաչի Միջազգային Կոմիտեի և Կարմիր խաչի/Կարմիր մահիկի Միջազգային Ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, մեկնարկեց կազմակերպության զարգացման լայնամասշտաբ ծրագիր․ կազմվեց
զարգացման եռամյա պլան և իրականացվեց զարգացման առաջահերթ խնդիրների արձագանքումը։

Ծրագրի հիմքն է հանդիսանում ինստիտուցոնալ զարգացման հավասար հնարավորությունների ապահովումը բոլոր մարզային մասնաճյուղերի համար։ Բոլոր մարզային մասնաճյուղերում իրականացվում են նյութական և մարդկային
կարողությունների հզորացման միջոցառումներ։ Մասնավորապես՝ Ծրագրով նախանշված գործողությունների արդյունքում ՀԿԽԸ Արարատի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզային մասնաճյուղերը համալրվել են
անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով և կահավորանքով, ինչպես նաև մասնաճյուղերից տրամադրվել են ավտոմեքենաներ՝ դժվար հասանելի տեղանքներում մարդասիրական գործունեության իրականացումը
հեշտացնելու նպատակով։ Աշխատակիցների և կամավորների համար մի շարք միջոցառումներ են կազմակերպվում (դասընթացներ, կլոր սեղան հանդիպումներ/քննարկումներ), որի նպատակն է ամրապնդել և բարելավել
վերջիններիս փափուկ/կոշտ հմտություններն ու կարողունակությունները (կոմպետենցիաները) իրականացվող ծրագրերի արդյունավետ կառավարման, ներկայացման, մոնիթորինգի և հաշվետվողականության
ուղղությամբ: Իսկ մարզերի համայքներում իրակացնված դրաշնորհային փոքր նախաձեռնությունների իրականացումը ամրապնդում են անձնակազմի և կամավորների ձեռք բերած գիտելիքները՝ կարիքների
վերհանման և արձագանքման ուղղությամբ։


Տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ շուրջ 500 կամավորների համար՝ Առաջին օգնության, Արտակարգ իրավիճակներին արձագանքման, ընտանեկան կապերի
վերականգնման, Երեխաների և տարեցների հետ աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ։

ԿԽՄՖ հետ համագործակցությամբ՝ իրականացվում է շուրջ 400 կամավորների ապահովագրումը՝ դժբախտ պատահարներից։
Տարին 2 անգամ կազմակերպվերպվում են համաժողովներ՝ ՀԿԽԸ ղեկավարության և բոլոր Մարզային մասնաճյուղերի ղեկավար կազմի մասնակցությամբ։ Համաժողովների ընթացքում ամփոփվում են նախորդող
կիսամյակի գործունեությունը, նվաճումներն ու մարտահրավերները։ 

Ներկայումս, ՀԿԽԸ հզորացնում է իր թվային կարողությունները և իրակացնանուն է մի շարք ինստիտուցիոնալ գործիքների ներդրում, մասնավորապես՝ Համայնքների ներգրավման և հաշվետվողականություն,
ֆիդբեք մեխանիզմների և տեղեկության կառավարման ուղղություններով։ 2021թ-ից նաև սկիզբ է դրվել ՀԿԽԸ Կրթության ուղղության զարգացմանը, որի նպատակն է համակարգել և առավել արդյունավետ իրականցնել ոչ-ֆորմալ
կրթությանն առնչվող ծրագրերը, ինչպես նաև աջակցել կրթության հասնալեիությունը երեխաներին արտակարգ իրավիճակների ժամանակ։

Մասնաճյուղերի զարգացում

Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային մասնաճյուղերի կարողությունների զարգացում

Համագործակցելով ԿԽՄԿ հետ՝ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզային մասնաճյուղերում՝ կարողությունների զարգացման համալիր ծրագրի շրջանակներում մասնաճյուղերի անձնակազմը և
կամավորները հնարավորություն են ստանում բարելավել իրենց հմտությունները և կարողությունները համայնքների կարիքների վերհանման, արձագանքման ծրարգրերի իրականցման, համագործակցության ընդլայման
և մեթոդական նոր ուղիների մշակման ուղղությամբ։ Տարեկան կտրվածքով բազմազան թրեյնինգներ են կազմակերպվում անձնակազմի և կամավորների համար։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև կամավորական
նախաձեռնությունները։ Մարզային կամավորների կողմից մշակվում և իրականացվում են կամավորական նախաձեռնություններ, ինչը նպատակ ունի խթանել գործնականում տեսական գիտելիքների կիրառումը։

Ընդհանուր առմամբ ՀՀ 4 մարզերի 17 համայնքներում իրականացվում են 50-ից ավել ծրագրեր՝ երեխաների, միայնակ տարեցների և հաշմանդամների, սահմանափակ հնարավորություններով կանանց և այլ խոցելի խմբերի համար։

Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային մասնաճյուղերի կարողությունների զարգացում՝ սննդի աջակցման ծրագրի միջոցով Շվեցարական ԿԽ կողմից ֆինանսավորված մարզային մասնաճյուղերի
զարգամացման ծրագրերի շրջանականերում, բարելավվում են մասնաճյուղերի կարիքների գնահատման, խնդիրներին արձագանքման և ծրագրերի կառավարման կարողությունները։ 2017թ-ից ի վեր Ծրագիրն իրականցվում է Արարատի մարզի Մասիս քաղաքում բարեգործական ճաշարանի գործարկումը՝ շաբաթական 3 անգամ տաք ճաշ տրամադրելով 110 միայանակ տարեցների։ Մյուս մարզերում ամեն ամիս սննդի փաթեթներ են տրամադրվում ընդհանուր 815 խոցելի տարեցների և ամեն եռամսյակ
տրամադրվել են հիգիենիկ փաթեթներ։ Ծրագրի շահառուների համար կամավորները կազմակերպել են սոցիլականացման միջոցառումներ, իսկ ծննդյան օրերին շնորհավորել և հանձնել են նվերներ։ Ծրագիրը նաև
անձնակազմի և կամավորենրի կարողությունների զարգացման բաղադրիչ ուներ, ինչի շրջանակներում ներգավված անձնակազմն ու կամավորները մասնակցել են ծրագրերի կառավարման, ռեսուրսների հայթայթման,
տարեցների խնամքի առաձնահատկությունների վերաբերյալ դասընթացների։

2021թ-ից սկսած ծրագիրը ֆինանսավորում է ստացել հունվարից-ապրիլ և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ 2022թ․ ծրագիրը նաև իրականցվում է Սյունիքի Մարզում՝ աջակցություն տրամադրելով 70 տարեց շահառուի։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ