Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Ընթացիկ ծրագրեր [uri] => /what-we-do/organizational-development/organizational-development-current-projects.html [id] => 165 [content] => 0 ) 1
Ընթացիկ ծրագրեր
Array ( [label] => Մարզային մասնաճյուղերի զարգացումը [uri] => /what-we-do/organizational-development/organizational-development-current-projects/strengthening-arcs-regional-branches.html [id] => 185 [content] => 1 ) 1
Մարզային մասնաճյուղերի զարգացումը

Մարզային մասնաճյուղերի զարգացումը

Մարզային մասնաճյուղերի զարգացումը

ՀԿԽԸ մասնաճյուղերի զարգացման մի մոտեցում է որդեգրել, համաձայն որի Հայկական  Կարմիր խաչի մասնաճյուղերի զարգացումը պետք է հիմնված լինի ազգային ընկերության և նրա շրջակա միջավայրի մանրակրկիտ վերլուծության, և համապատասխանի առկա  հնարավորություններին և մարտահրավերներին: Անհրաժեշտ տեղեկատվությունն ու վերլուծությունը ստանալու նպատակով  կօգտագործվեն համապատասխան գործիքներ` կարիքների գնահատում, BOCA (մասնաճյուղերի կազմակերպչական կարողությունների գնահատում), շահագռգիռ կողմերի քարտեզագրում  և այլն: Յուրաքանչյուր մասնաճյուղի համար կլինի տեղական համատեքստին հարմարեցված մոտեցում, օրինակ` հակամարտության կամ աղետների վտանգի դեպքում այլ լրացուցիչ գնահատման գործիքները կարող են օգտագործվել` ստուգելու համապատասխան սպառնալիքներին արձագանքելու պատրաստվածությունը:  Հիմնվելով կազմակերպչական կարողությունների ինքնագնահատման և մարզում կարիքների գնահատման վրա, կենտրոնանալով խոցելի համայնքների վրա, մասնաճյուղը կմշակի համապատասխան գործողությունների պլան, որը պետք է հաստատվի իր սեփական խորհրդի և ՀԿԽԸ խորհրդի կողմից: ՀԿԽԸ Կենտրոնական գրասենյակը կաջակցի և կհետևի մասնաճյուղի զարգացման պլանի իրականացմանը,  սակայն մասնաճյուղի ղեկավարությունն է պատասխանատու իրենց մասնաճյուղի զարգացման համար:

Մասնաճյուղի զարգացման առաջին քայլը կլինի BOCA-ն, որը թարգմանվել, ադապտացվել և հարմարեցվել է Հայաստանում օգտագործման համար:  Վեց BOCA գործընթացը վարողներ են պատրաստվել հինգօրյա դասընթացի և գործնական աշխատանքի ընթացքում, որը փորձարկվեց ՀԿԽԸ Արմավիրի մասնաճյուղում:

Ներկայումս կարողությունների զարգացման նախաձեռնություններ ընթանում են երեք ՀԿԽԸ մասնաճյուղերում `Լոռվա, Շիրակի և Տավուշի մարզերում:

ՀԿԽԸ Տավուշի մասնաճյուղի զարգացման ծրագրի նպատակն է կառուցել ուժեղ տարածաշրջանային մասնաճյուղ Իջևանում և համայնքային մասնաճյուղեր Բերդում, Դիլիջանում և Նոյեմբերյանում, այնպես, որ մասնաճյուղերը ավելի լավ պատրաստված լինեն արձագանքել մարդասիրական և արտակարգ իրավիճակների կարիքներին իրենց համայնքներում: Սա եռակողմ փորձնական (պիլոտ) նախաձեռնություն է, որին աջակցում են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն և Դանիական Կարմիր խաչը: Ծրագիրը կշարունակվի 2017-ին:

Առաջին ՀԿԽԸ մասնաճյուղը, որը իրականացրել է BOCA ինքնագնահատման վարժությունը Տավուշի մարզային մասնաճյուղն է: Գնահատումից հետո, մասնաճյուղը մշակեց  տարեկան կարողությունների զարգացման ծրագիրը, հիմնվելով  իր ուժեղ կողմերի վրա և անրադառնալով այն կազմակերպչական բացերի վրա, որոնք մասնաճյուղի անձնակազմը գերակա համարեց: Հետևյալ թեմաները ներառված են Տավուշի մասնաճյուղի զարգացման պլանում ` երիտասարդ կամավորների հավաքագրում, ներգրավում և պահպանում; գործունեության պլանավորում, մոնիտորինգ և գնահատում; ֆինանսական կառավարում, այդ թվում` ֆոնդահայթայթում, ենթակառուցվածքների զարգացում:

Լոռվա և Շիրակի մարզային մասնաճյուղերը պետք ամրապնդման իրենց կարողությունները Շվեյցարիայի Կարմիր խաչի աջակցությամբ  իրականացվող '' Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում '' ծառայության ներդրման  համար: Լոռվա և Շիրակի մասնաճյուղերում BOCA ինքնագնահատման գործընթացները  նախատեսվում է իրականացնել  2017 թվականի հունվարին:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ