Իրականացնող կազմակերպություն՝ Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Ծրագրի անվանում՝ Դիմակայունություն Կովիդ-19-ին Հայաստանում ու Վրաստանում և
արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը
Իրականացման ժամկետներ՝ 01․05․2021 – 01․05․2024
Դոնոր կազմակերպություն՝ «Ավստրիական Զարգացման համագործակցություն»
Իրականացման աշխարհագրություն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզեր և
Երևան
Ծրագրի նպատակ
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը ներգրավված է CoNaKa ծրագրի երեք բաղադրիչներում. ՀԿԽԸ-ն
թիրախավորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տեղահանված և COVID-19-ից տուժած տեղի
բնակչությանը:
Սննդի և ոչ պարենային ապրանքների խիստ կարիք ունեցող ընտանիքները ազգային ընկերության ԿոՆաԿա ծրագրի
առաջնային թիրախներից են: Աղետների հետևանքների աջակցման բաղադրիչի շրջանակներում ՀԿԽԸ-ն նպատակ
ունի՝ ըստ խոցելիության խմբերի գնահատված և ընտրված շահառուներին տրամադրել վարձակալության
սուբսիդիաներ։ Սոցիալ-հոգեբանական աջակցության բաղադրիչի շրջանակներում ՀԿԽԸ-ին դիմած
ընտանիքները կստանան սոցիալ-հոգեբանական աջակցություն:
Խոցելի խմբերի ընտանիքներում Տնտեսական հզորացում ապահովելու համար ՀԿխԸ-ն նպատակ ունի տրամադրել
զբաղվածություն ապահովող գործիքներ։ Շահառուներին հնարավորություն կտրվի մասնակցել կարիերայի
զարգացման և ֆինանսական գրագիտության վերապատրաստումներին։ Տրամադրվող աշխատանքային գործիքները
կխթանեն շահառուների զբաղվածության ապահովմանը և ֆինանսական որոշակի կայունությանը։
Վերանորոգում Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում. տվյալ բաղադրիչի շրջանակներում ՀԿԽԸ-ն նպատակ ունի
վերանորոգել Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում ադմինիստրացիոն հատվածի երկու հարկերը, որի միջոցով
առավել բարեկեցիկ և արժանապատիվ կացության պայմաններ կունենան կենտրոնի շահառուները։
Ծրագրի խնդիրներ
զարգացման նպատակների իրականացման վրա Covid-19-ի բացասական ազդեցությունը։
առաջնային կարիքների, տնտեսական հզորացման հիմնախնդիրներին:
առողջապահական նորմերի բարելավմանը:
ԿոՆաԿա ծրագրի ճանապարհային քարտեզ աջակցության բաղադրիչներ
1․ Աղետի արձագանք /3 տարի, տարին 1 անգամ/
Հայաստանում COVID-19-ից և ԼՂ հակամարտությունից տուժած 1000 ընտանիքների հումանիտար աջակցություն
կտրամադրվի (հիգիենիկ պարագաներ և սննդային ապրանքներ)
2․ Գենդերային զգայուն սոցիալ-հոգեբանական աջակցություն
Հայաստանում Covid-19-ի և ԼՂ հակամարտությունից տուժած 2240 անձինք կստանան սոցիալ-հոգեբանական
աջակցություն.
3․ Բնակարանային վարձի փոխհատուցում
Հայաստանում Covid-19-ի և ԼՂ հակամարտությունից տուժած 1100 անձ 3 տարվա ընթացքում կստանա
բնակարանային հիմնախնդրի լուծման խթանող դրամական աջակցություն.
4․ Տնտեսական հզորացում
Հայաստանում 50 անձ կստանա մասնագիտական ուսուցման հնարավորություն՝ դեպքերի կառավարման,
բիզնեսի աջակցության, կարողությունների զարգացման դասընթացների, բիզնեսի աջակցության և սարքավորումների
տրամադրման միջոցով՝ նոր բիզնես հիմնելու և աշխատանք ունենալու համար:
5․ Առողջապահության զարգացում
Հայաստանում 160 անձ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները և ԼՂ-ից տեղահանված
անձինք, կներգրավվեն որպես Գյումրու տուն-ինտերնատում ենթակառուցվածքների բարելավման շահառուներ։
- ավելի շատ բնակելի տարածք ձեռք բերել՝ ընդհանուր սենյակներում ավելի քիչ բնակիչներ
տեղավորելու համար.
- բարելավել բնակիչների սանիտարահիգիենիկ և բնակարանային պայմանները.
- նվազեցնել վարակի (covid-19) փոխանցման մակարդակը մեկ բնակչից մյուսին և շենքի ներսում
գտնվող անձնակազմի անդամներին.
- կարողանալ մեկուսացնել վարակիչ հիվանդությունների ցանկացած ախտանիշ ունեցողներին,
ներառյալ Covid-19-ը.
- ապահովել առողջապահական և խնամքի ծառայությունների, անձնական հիգիենայի պայմանների
գենդերային զգայունության հասանելիությունը և բարելավված որակը,
- ապահովել բնակիչների արժանապատիվ կյանքը.