Ո՞վ է ապաստան հայցողը
Եթե Ձեր ազատությունը կամ կյանքը վտանգված է ծագման երկրում` ռասայական ազգայան, կրոնական, քաղաքական հայացքների, սոցիալական որոշակի խմբի պատկանելիության, ներքին հակամարտությունների, արտաքին հարձակման, մարդու իրավունքների զանգվածային խախտումների պատճառով և Դուք օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ եք, գտնվում եք Ձեր ծագման երկրից կամ մշտական բնակության վայրից դուրս, ապա կարող եք պաշտպանություն խնդրել ՀՀ –ից ապաստան հայցելու միջոցով:
Ապաստան հայցելու համար դուք պետք է դիմեք ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն:
Ապաստան հայցելը կարող է հանգեցնել կամ փախստականի կարգավիճակ տրամադրելուն, կամ ապաստանի դիմումը մերժելուն (ՀՀ-ում ապաստան և փախստականի կարգավիճակ տրամադրելու ընթացակարգի մասին կտեղեկացվեք համապատասխան աշխատակցի կողմից, երբ այցելեք Միգրացիոն պետական ծառայություն):
Ի՞նչպես ապաստանի դիմում ներկայացնել Հայաստանում
Դուք կարող եք ապաստանի հայց ներկայացնել ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, ինչպես նաև սահմանային անցման կետերում/օդանավակայան և ցամաքային սահմանակետ/ գրավոր, բանավոր կամ ժեստերի լեզվով արտահայտված:
Դուք իրավունք ունեք ապաստանի հայց ներկայացնել նույնիսկ ՀՀ տարածք ապօրինի մուտքի դեպքում (առանց անձնագրի, վիզայի, ճանապարհորդական փաստաթուղթի), որքան հնարավոր է շուտ Ձեր մտադրությունը ներկայացնելով սահմանային անցման կետերում ծառայող սահմանապահներին կամ անձնագրերի և վիզաների վարչության ներկայացուցիչներին:
Եթե դուք ՀՀ տարածքում եք, դուք պետք է այցելեք Միգրացիոն պետական ծառայություն ապաստան ստանալու մասին դիմում ներկայացնելու համար (հղումը տես ստորև):
Ապաստան հայցողների հիմնական իրավունքները ու պարտականությունները
Դուք չեք վերադարձվի ձեր ծագման երկիր, մինչեւ ապաստանի դիմումի վերաբերյալ վերջնական որոշման ընդունվելը
Դուք ունեք ցանկացած պահին ՄԱԿ ՓԳՀ-ին դիմելու իրավունք
Դուք ունեք Հատուկ կացարանում բնակվելու (ազատ սենյակների առկայության դեպքում), սնունդ և հիգիենայի պարագաններ ստանալու իրավունք
Դուք ունեք ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք
Դուք իրավունք ունեք բողոքարկել ՄՊԾ-ի կողմից կայացված մերժման որոշումը դատական ատյաններում
Դուք իրավունք ունեք աշխատել Հայաստանում նույն պայմաններով ինչ ՀՀ քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով պարտադիր է քաղաքացիություն ունենալը
Դուք կրթություն ստանալու հարցերում ունեք Հայաստանի քաղաքացիներին հավասար իրավուքներ
Դուք իրավունք ունեք ՀՀ քաղաքացիներին համահավասար օգտվելու սոցիալական և առողջապահական ծառայություններից
Դուք պարտավոր եք հարգել Հայաստանի օրենքները և կանոնակարգերը:
Կարևոր է իմանալ
Համապատասխան ծանուցումը ստանալուց հետո, Դուք և ձեր ընտանիքի անդամները պետք է պատրաստ լինեք ՄՊԾ աշխատակցի հետ իրականացվող անհատական հարցազրույցին:Եթե Դուք հայերեն չեք խոսում, հարցազրույցը կանցկացվի թարգմանչի միջոցով:
Հարցազրույցը գաղտնի է: Ձեր տրամադրած տեղեկատվությունը չի տրամադրվի ձեր երկրի իշխանություններին կամ որևէ այլ անձանց:
Ապաստանի դիմում ներկայացնելուց հետո 3-6 ամսվա ընթացքում ՄՊԾ կողմից կկայացվի որոշում` դրական (փախստականի կարգավիճակ շնորհել) կամ բացասական (մերժել Ձեր ապաստանի դիմումը) պատասխանի վերաբերյալ:
Ապաստան հայցելու ամբողջ ընթացքում Մի՛ թաքցրեք ճշմարտությունը:
Ներկայացրեք Ձեր բոլոր փաստաթղթերը (անձնագրեր, վկայականներ, ամուսնությանն և / կամ ամուսնալուծության վկայագիր), եթե առկա են և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակ (ՄԱԿ ՓԳՀ) և/կամ Հայկական Կարմիր խաչի ընկերություն (ՀԿԽԸ) (հղումները տես ստորև):
Կոնտակտային տվյալներ
1.ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն /ՄՊԾ/
ք.Երևան, Ուլնեցի 31,
հեռախոս (060) 275-025,
Էլ. Փոստ [email protected]
2.ՄԱԿ ՓԳՀ
ք. Երևան, Պ. Ադամյան փողոց 14,
Հեռախոս: (010) 56 47 71, 58 48 92,
Էլ. Փոստ: [email protected]
3. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Ք.Երևան, Պուշկինի 56ա,
Հեռախոս: (010) 53-76-51,
Էլ. Փոստ: [email protected]
4. Հայկական կարմիր խաչի ընկերություն /ՀԿԽԸ/
ք. Երևան, Պարոնյան 21/1,
հեռախոս: (060) 62-50-63, (055) 62-50-65, (095) 62-50-65
Էլ. Փոստ: [email protected], [email protected]