Ծրագրի թիրախային խումբ են կազմում նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) համագործակցող կազմակերպությունների 100 կամավորներ և պետական ու ուսումնական հաստատությունների, աշխատանքի տեղավորման գործակալությունների և բաժանմունքների հասարակական ու կորպորատիվ կազմակերպությունների 70 ներկայացուցիչ:
Գործողությունների ամփոփ նկարագիր
300 երիտասարդ կմասնակցեն հաղորդակցման և կյանքի հմտությունների զարգացման թրեյնինգների՝ ինքնավստահութան ամրապնդման նպատակով: Երիտասարդների համար կկազմակերպվեն մասնագիտական կողմոնորոշման պարապմունքեր և հնարավոր գործատուների հետ հանդիպումներ՝ կյանքում ակնկալիքների, ընտրությունների և ինքնակառավարման հզորացման նպատակով: Ձեռք բերված գիտելիքները, կարողությունները և հմտությունները կօգնեն երիտասարդներին դառնալ հասարակության ակտիվ անդամներ և աջակցել արտագաղթի նվազեցմանը:
Պետական և ուսումնական հաստատությունների, աշխատանքի տեղավորման գործակալությունների ու բաժանմունքների, հասարակական և կորպորատիվ կազմակերպությունների 70 ներկայացուցիչ ակտիվորեն կմասնակցեն ծրագրի պլանավորման, իրականցման, մոնիտորինգի և փորձի փոխանակման գործընթացներին՝ նպատակ ունենալով հանդես գալու երիտասարդների շրջանում կրթություն ստանալու և աշխատելու հանարավորությունները խթանող միասնական նախաձեռնություններով:
60 երիտասարդ աղջիկ և տղակստանան համապատասխան աջակցություն իրենց սեփական բիզնես ծրագրերն իրականացնելու գործում: Սահամանմերձ տարածքներում բնակվող երիտասարդները չեն կարողանում իրականացնել իրենց նորարական գաղափարները հաղորդակցության և հասանելի տեխնիկական ու ֆինանսական միջոցների մասին տեղեկատվության պակասի պատճառով: 12 ամիս շարունակ նրանց հետ կաշխատեն փորձառու մենթորները՝ հավաքագրված հասարակական և բիզնես կազմակերպություններից, աշխատանքի տեղավորման կենտրոններից կամ համապատասխան փորձ ունեցող ուսանող-կամավորներից, ովքեր կօգնեն շահառու երիտասարդներին իրենց անձնական հաղորդակցման ցանցերի և կարողությունների միջոցով:
ՀԿԽԸ և գործընկերների 100 կամավոր թիրախային խմբերին հասնելու և ծրագրի քայլերը կազմակերպելու հիմնական պատասխանատուներն են: Երիտասարդների առաջնորդությամբ իրակացվող միջոցառումների և թեմատիկ վարժանքների նպատակն է զարգացնելու երիտասարդների կարողությունները իրենց համայնքներում խնդիրների վերհանման և դրանց լուծումների համար քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:
Իրականացնող՝ Դանիական Կարմիր խաչ (ԿԽ), Վրացական ԿԽ, Հայկական ԿԽԸ, Բելառուսական ԿԽ
Համակարգող՝ Դանիական Կարմիր խաչ
Տեղական համակարգող՝ Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Ծրագրի տևողությունը՝ 01/04/2018 – 31/03/2021 (36 ամիս)
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 1,400,000 եվրո
ԵՄ ներդրումը՝ 1,330,000 եվրո
Հայաստանյան ծրագրերին հատկացվող գումարը՝ 239,435 եվրո
Իրականացման երկրները՝ Հայաստան, Վրաստան , Բելառուսի հանրապետություն