Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Իրականացված ծրագրեր [uri] => /what-we-do/resource-mobilization/resource-mobilization_implemented_projects.html [id] => 96 [content] => 0 ) 1
Իրականացված ծրագրեր
Array ( [label] => Ռեսուրսների մոբիլիզացում ծրագիր [uri] => /what-we-do/resource-mobilization/resource-mobilization_implemented_projects/resource-mobilization-program.html [id] => 145 [content] => 1 ) 1
Ռեսուրսների մոբիլիզացում ծրագիր

Ռեսուրսների մոբիլիզացում ծրագիր

Ռեսուրսների մոբիլիզացում ծրագիր

Ծրագրի նպատակն էր զարգացնել Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային և տարածքային մասնաճյուղերի կարողությունները` տեղական հնարավոր նվիրատուների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ կապերի հաստատման միջոցով, ինչպես նաև խթանել ՀԿԽԸ ռեսուրսների հայթայթման գործընթացը:

 

«Ռեսուրսների մոբիլիզացում» ծրագրի շրջանակներում իրականացվել են համալիր միջոցառումներ` ուղղված ՄՄ/ՏՄ-ների ռեսուրսների հայթայթման և հաղորդակցության հմտությունների զարգացմանը, ինչպես նաև իրականացվել են միջոցառումներ ՀԿԽԸ լուսաբանման և ռեսուրսների հայթյայթման ուղղությամբ:

 

2009թ. մեկնարկած ծրագրում ընդգրկվել են ՀԿԽԸ 6 մարզային մասնաճյուղեր (Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի. Գեղարքունիքի և Արագածոտնի ՄՄ և Սևանի ՏՄ): Ծրագրի շրջանակներում վերը նշված ՄՄ/ՏՄ անձնակազմի և կամավորների համար կազմակերպվել են ռեսուրսների մոբիլիզացման, և հաղորդակցության հաստատման թեմաներով դասընթացներ: ՄՄ/ՏՄ անձնակազմի կողմից իրականացվել է մարզային համայնքների կարիքների գնահատում` համագործակցելով ՏԻՄ ներկայացուցիչների հետ, որի արդյունքում վեր են հանվել մարզերի խոցելի խմբերը:

 

Հանդիպումներ են տեղի ունեցել տեղական հնարավոր նվիրատուների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ: ՀԿԽԸ ղեկավարության և ծրագրում ընդգրկված մարզերի մարզպետների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակները, նախանշվել են համատեղ աշխատանքի հնարավոր ուղիները` տեղական կազմակերպությունների ուշադրությունը համայնքի խնդիրների վրա բևեռելու ուղղությամբ:

 

Ծրագրում ներառված մարզերում ՏԻՄ և տեղական բիզնես ներակայացուցիչների աջակցությամբ իրականացվել են մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են կարիքների գնահատման արդյուքում հաստատված խոցելի խմբերի սոցիալական խնդիրների լուծմանը: Արդյունքում կապեր են հաստատվել լրատվամիջոցների և մարզերում գործող տաբեր կազմակերպությունների հետ: Միջոցառումներ են անցկացվել նաև ԶԼՄ-ների հետ` այդ թվում կլոր սեղաններ, լուսաբանման սեմինարներ և այլն:

 

Մարզերում իրականացվող գործողություններից բացի` Ռեսուրսների մոբիլիզացման ծրագիրի շրջանակներում անցկացվել են նաև մի շարք միջոցառումներ` ռեսուրսների հայթայթման և հաղորդակցության հաստատման ուղղությամբ, ինչպես օրինակ, հանգանակության տուփերի տեղադրում խանութներում և օդանավակայանի սպասասրահներում, զարդերի պատրաստում և մասնակցություն ցուցահանդես-հանգանակությունների, ճաշ և հանդիպումներ դոնորների հետ, լրագրողների համար սեմինարներ ու նախաճաշ-հանդիպումներ, և այլն:

 

Ծրագրի հաջողության մասին են վկայում հաստատված բազմաթիվ համագործակցությունները, օրինակ` համատեղ ծրագրեր Աշտարակ կաթ ՓԲԸ-ի, Օրանժ Արմենիա և Վիվասել-ՄՏՍ-ի հետ, համագործակցություն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանների հետ:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ