Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Ընթացիկ ծրագրեր [uri] => /what-we-do/social/social_current_projects.html [id] => 54 [content] => 0 ) 1
Ընթացիկ ծրագրեր
Array ( [label] => Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ երկարակեցություն [uri] => /what-we-do/social/social_current_projects/integrated-community-based-home-care-service-provision-and-healt.html [id] => 102 [content] => 1 ) 1
Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ...

Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ երկարակեցություն

Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ երկարակեցություն

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, սոցիալ-առողջապահական ուղղության շրջանակներում նպատակ ունենալով աջակցել պետական համակարգին` նվազեցնելու սոցիալապես անապահով մարդկանց խոցելիությունը և բարելավելու համայնքների բնակչության առողջական վիճակը, 2016 թ.  հոկտեմբերին սկսել է իրականացնել միայնակ տարեցների աջակցության նոր ծրագիր, որն իրենից  ներկայացնում է տարեցների խնամքի  նոր մոդել:

 

Այն իրականացվում է Շվեյցարական (ՇԿԽ) և Մոնակոյի Կարմիր Խաչերի  հետ համագործակցությամբ և ուղղված է տարեցների, հաշմանդամների և քրոնիկ հիվանդների խնդիրներին՝ տնային խնամքի ինտեգրացված համակարգի և համայնքներում իրականացվող աշխատանքի ներդրմամբ: Թիրախային մարզերն էին Շիրակի և Լոռու մարզերը: 2020 թվականին ավելացավ նաև Վայոց ձորի մարզը։ 

 

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել տարեցների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց և հաշմանդամների կյանքի որակը` ինտեգրացված առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավման միջոցով:    

  

Ծրագրի հիմնական ուղղություններն են՝

  • Կառուցել ինտեգրացված տնային խնամքի կայուն համակարգ բուժքույրերի, տնային խնամք իրականացնողների և կամավորների միջոցով
  • Նպաստել համայնքի մոբիլիզացիային և ակտիվ, առողջ ծերացման գաղափարի և գործընթացի տարածմանը
  • Ամրապնդել ՀԿԽԸ կազմակերպչական կարողությունները և ակտիվ դերակատարություն ունենալ համայնքային ինտեգրացված տնային խնամքի և համայնքային աշխատանքների  կառուցման մեջ:

 

Այս ծրագիրը հիմնված է Շվեյցարական Կարմիր Խաչի տնային խնամք և մասնակցային համայնքային աշխատանքներ մի շարք երկրներում (Բուլղարիա, Բելառուս, Բոսնիա-Հերցեգովինա, Մոլդովա, Ղրղզստան) իրականացնելու դրական փորձի վրա, որն ապացուցում է, որ ծրագրի երկու բաղադրիչների համատեղումը չափազանց կարևոր է տարեցների, քրոնիկ հիվանդների և հաշմանդամների մոտ երկարաժամկետ փոփոխություններ ունենալու համար:

ՇԿԽ-ի հարավկովկասյան երկրների ընդհանուր սոցիալ-առողջապահական գնահատումից հետո Հայաստանն ընտրվեց այս ծրագիրն իրականացնելու համար:

 

Ծրագրի առաջին փուլում հիմնական շահառուներ են այս 2 մարզերի միայնակ կամ մենակ ապրող տարեցները, սահմանափակ կարողություններով անձինք եւ քրոնիկ հիվանդություններով տառապողները՝ յուրաքանչյուր մարզից առնվազն 100 շահառու և  10 նախաձեռնող համայնքային խումբ՝ կազմված տարեցներից, համայնքային աշխատանքների համար: 2021 թվականի 1-ին կիսամյակի դրությամբ ընդհանուր առմամբ 3 մարզերում ծառայությունից օգտվում է 500 շահառու։ 

 

Շահառուների ընտրման վերջնական չափորոշիչները, ինչպես նաև շահառուների ցանկը պարզվել են ծրագրի սկզբնական փուլում անցկացվող հետազոտությունից/գնահատումից հետո:

  

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ