Ծրագրի նպատակն է էապես բարելավել ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ծառայությունների որակը՝ նվազագույն չափորոշիչների բարելավվման և անձնակազմի վերապատրաստման միջոցով
2023թ․ սեպտեմբերից մինչև 2026թ․ Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի արդյունքում տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչների բարելավման համար կիրականցվի կենտրոնի գործունեության գնահատում, կմշակվի խնամքի հայեցակարգ և ուղեցույցներ, նոր չափորոշիչների ընդունման նպատակով ադվոկացիա կիրականցվի կառավարության շրջանում, որպեսզի նշանակալիորեն բարելավված ծառայությունները որակի օրինակ դառնան երկրում։
Համայնքների նախաձեռնող խմբերի և ակտիվ բնակիչների խմբերի և նրանց միջև կապերի ստեղծումը, ինչպես նաև համատեղ փոքր նախաձեռնությունների պլանավորումը և իրականացումը, սոցիալիզացիայի համար նպաստավոր պայմանների ստեղծումը, հարազատների և համայնքի այլ անդամների (ընկերների, հարևանների) հետ կապերի վերականգնումը հնարավորություն կտա շահառուների սոցիալական առավել ակտիվ կյանք ապահովել «Բնակիչների և համայնքի անդամների ինտեգրված նախաձեռնող խմբի» մոդելի ադվոկացիան կարող է նպաստել դրա ներդրմանը նաև այլ խնամքի կենտրոններում: Խնամքի այս նորարարական մոդելները փորձարկվել և ներդվել են «Աշխատելով միասին» ծրագրի շրջանակներում: