Ֆինանսավորումը՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա, "Էլայ Լիլի և Կոմպանիա'' ընկերություն
Իրականացումը՝ Կոտայքի մարզ
Թիրախային խումբ՝ Բուժման պահպանողական փուլում գտնվող տուբերկուլյոզով հիվանդներ
Նպատակը՝ Ապահովել ՏԲ հիվանդների ակտիվ մասնակցությունը ՏԲ պայքարին առնչվող քաղաքականության մշակման և կիրարկման հարցերում
Տևողությունը՝ 01.11.2014թ. – 30.11.2016թ.
«Տուբերկուլոզով հիվանդների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի պոլիկլինիկաներում գրանցված ՏԲ հիվանդների և նրանց ընտանիքի անդամների համար կազմակերպված ՏԲ «ակումբներում» տրամադրվում է սոցիալ-հոգեբանական աջակցություն և կրթում-լուսաբանում:
Հիմնական նպատակները`
- մշակել կրթական նյութեր` ՏԲ կանխարգելման, խարանի և խտրականության կանխարգելման վերաբերյալ
- կազմակերպել դասընթացներ ՏԲ հիվանդների համար` համայնքային առողջապահական աշխատողների աջակցությամբ և մասնակցությամբ
- առավել ակտիվ հիվանդներից ընտրել թեկնածուններ`աշխատանքային խմբերին մասնակցելու համար
- ստեղծել ՏԲ «ակումբներ»
- խարանը և խտրականությունը նվազեցնելու նպատակով, հոգեբանի մասնակցությամբ, կազմակերպել հանդիպումներ ՏԲ «ակումբներում»
- տարբեր սոցիալական ցանցերում շփվելու նապտակով ստեղծել «փակ» խմբեր/ֆորումներ ՏԲ հիվանդների համար
- ավանդույթ դարձնել բարեհաջող ելքով բուժումն ավարտած ՏԲ հիվանդների վերածնունդ նշելը
- նշել «ՏԲ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը»` համայնքի անդամների և ԶԼՄ-ների ակտիվ մասնակցությամբ