Ֆինանսավորումը՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամ
Իրականացումը՝ ՀՀ ամբողջ տարածքով, հանրային առողջապահության ոլորտ
Թիրախային խումբ՝ Տուբերկուլյոզով հիվանդները բուժման ամբուլատոր փուլում
Նպատակը՝ Դեղորայքի ընդունման հետևողականության բարելավումը` ուղղված տուբերկուլոզով (այսուհետ՝ ՏԲ) հիվանդների բուժման արդյունավետության բարձրացմանը:
Տևողությունը՝ 07.10. 2010թ - 30.06.2015թ
Հիմնական գործողությունները՝
- Բուժման հետևողականության բարձրացման նպատակով սոցիալական աշխատողների համար կրթական միջոցառումների կազմակերպում
- Սոցիալական աշխատողների կողմից իրականացվող կրթական և տեղեկատվական բնույթի միջոցառումներ
- Բուժման հետևողականության բարձրացման նպատակով դեղակայուն ՏԲ հիվանդներին սննդային փաթեթների բաշխում /ստացիոնար բուժման փուլում/
- Բուժման հետևողականության բարձրացման նպատակով դեղակայուն ՏԲ հիվանդներին սննդային և հիգիենիկ փաթեթների բաշխում /ամբուլատոր բուժման փուլում/
- Դեղակայուն ՏԲ հիվանդներին դեղերի կողմնակի ազդեցությունը նվազեցնելու նպատակով հյութերի տրամադրում
- Բուժման հետևողականության բարձրացման նպատակով դեղակայուն ՏԲ հիվանդներին/կամ բուժքույրերին ԴՈԹ ռազմավարության շրջանակներում տրանսպորտային ծախսերի փոխհատուցում
- Բուժման հետևողականության բարձրացման նպատակով ռեգուլյար ՏԲ հիվանդներին/կամ բուժքույրերին ԴՈԹ ռազմավարության շրջանակներում տրանսպորտային ծախսերի փոխհատուցում
- Բուժման հետևողականության բարձրացման նպատակով ռեգուլյար ՏԲ հիվանդներին սննդային և հիգիենիկ փաթեթների տրամադրում
- Սոցիալապես անապահաով ԴԿ ՏԲ հիվանդներին ձմռան 3.5 ամիսների ընթացքում ջեռուցման ծախսերի փոխհատուցում