Դանիական Կարմիր խաչ Røde Kors Բարի կամքի դեսպան պարոն Փեդերսենը ՀԿԽԸ Առաջին օգնության տաղավար այցելեց Ֆրանկոֆոնիայի #Franchophonieerevan2018 միջոցառումների վերջին օրը։ 2013 թվականի հոկտեմբերից սկսած աննախադեպ ճամփորդության ընթացում նա հասցրել է լինել 157 երկրներում, ընդ որում նա տեղաշարժվում է միայն ցամաքով՝ հանրային տրանսպորտով։ Նա արդեն անցել է 210 000 կմ և իր ուղին ավարտելու է 2020 թվականին։ Ամեն երկրում Պեդերսենն այցելում է Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի ընկերություն՝ այդ կերպ լուսաբանելով ամբողջ Շարժումը։ Հայաստանը 159-րդն էր։