«Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության կենսապահովման վերականգնում և բարեկեցության խթանում» ծրագիրը շարունակվում է
Եվրոպական Միության Մարդասիրական Օգնության և Ավստրիական Կարմիր Խաչի ֆինանասավորմամբ, Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը շարունակում է աջակցել «Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության կենսաապահովման և բարեկեցության խթանում» ծրագրի շահառուներին:
2023 թվականի սեպտեմբերից, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում բնակություն հաստած մեր հայրենակեցիները ստանում են օժանդակություն՝ կենսապահովման տարբեր ուղղություններով։
Ծրագրի նպատակն է մինչև 2024 թվականի նոյեմբեր՝ մոտ 10 000 հոգու տրամադրել անհատական և խմբային հոգեբանական աջակցություն, վերապատրաստել ավելի քան 500 ուսուցիչ՝ երեխաների պաշտպանության և հոգեբանական առաջին օգնության թեմաներով, երեխաների համար ստեղծել 6 անվտանգ տարածք, սննդի ապահովման համար 3232 հոգու հատկացնել ֆինանսական միջոցներ և ևս 1000 հոգու տրամադրել կենսաապահովման խորհրդատվություն, աշխատանքի տեղավորման միջնորդություն։
Ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել բռնի տեղահանված բնակչության կենսապայմանները, ինչպես նաև հոգեսոցիալական բարեկեցությունը:
Ծրագրին դիմել կարող են ինչպես այցելելով ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակ, այնպես էլ օնլայն հղումով՝