Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Քայլեր ուղղված Դիաբետի կանխարգելմանը 2017 [uri] => /news/global-diabet-walk_2017.html [id] => 252 [content] => 1 ) 1
Քայլեր ուղղված Դիաբետի կանխարգելմանը 2017

Քայլեր ուղղված Դիաբետի կանխարգելմանը 2017

14.11.2017
Քայլեր ուղղված Դիաբետի կանխարգելմանը 2017

Նոյեմբերի 14-ին, արդեն երկրորդ տարին է, ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը միացավ Դիաբետի համաշխարհային կազմակերպության «Գլոբալ Ուոք (Գլոբալ քայլք)» նախաձեռնությանը, որը լավ հնարավորություն է համայնքը շաքարային դիաբետի դեմ պայքարում համախմբելու համար: Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը հաստատվել է 1991 թվականին՝ Դիաբետի միջազգային հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ ի պատասխան շաքարային դիաբետի հիվանդացության ահագնացող վտանգի: Նոյեմբերի 14-ն ընտրվել է կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի պատվին, որը Նոբելյան մրցանակի  է արժանացել  ինսուլին ներարկելու շնորհիվ շաքարային դիաբետի ծանր ձևով տառապող 14 - ամյա պատանու կյանքը փրկելու համար:


«Գլոբալ քայլք» նախաձեռնությունն իրականացվել է  «Շաքարային դիաբետի կանխարգելման և խնամքի վերաբերյալ կրթում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Դանիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ և Դիաբետի Համաշխարհային հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Արարատի մարզում: Այս տարի նախաձեռնությունը համախմբել էր ՀՀ Արարատի մարզի 12 գյուղական և 4 քաղաքային համայնքներ, որոնց ընդհանուր  բնակչությունը կազմում է 130.000 մարդ: 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ