Սեպտեմբերի 25-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) պատվիրակությունը նախագահ Մխիթար Մնացականյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Իրանական Կարմիր մահիկի ընկերության (ԻԿՄ) Կենտրոնական գրասենյակում: Պատվիրակությունը, որի կազմում էին Գլխավոր քարտուղար Աննա Եղիզարյանը և Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Մարիանա Հարությունյանը, Իրանում էր գործընկեր Ազգային ընկերության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիայիի հրավերով:
Նախագահի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցինք այս տարի Երևանում կնքված փոխըմբռնման հուշագրում նախանշված ուղղություններով համագործակցության խորացման հնարավորություններն ու հետագա ծրագրերը: Երկու Ազգային ընկերությունները կհամագործակցեն, մասնավորապես, համայնքներում աղետների ռիսկի նվազեցման՝ աղետների կառավարման և պատրաստվածության բարձրացման, կազմակերպության զարգացման, մասնաճյուղերի կարողությունների հզորացման և այլ ոլորտներում:
Մոտակա ամիսներին Հայկական Կարմիր խաչի ընկերություն կայցելի ԻԿՄ Աղետների կառավարման կենտրոնի ղեկավարը՝ տվյալ ուղղությամբ ՀԿԽԸ կարողություններին ծանոթանալու և համագործակցության ծրագրեր մշակելու նպատակով:
ՀԿԽԸ պատվիրակությունը հանդիպեց նաև Իրանական Կարմիր մահիկի գլխավոր քարտուղար Մուստաֆա Մուհամադիունի հետ, եղավ Աղետների կառավարման կենտրոնում: