Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ազգային ընկերությունների ղեկավարների հանդիպումը Մոսկվայում [uri] => /news/national-society-directors-meet-in-moscow.html [id] => 535 ) 1
Ազգային ընկերությունների ղեկավարների...

Ազգային ընկերությունների ղեկավարների հանդիպումը Մոսկվայում

07.11.2022
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ազգային ընկերությունների ղեկավարների հանդիպումը Մոսկվայում

Նոյեմբերի 2-3-ը ՀԿԽԸ պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, Մոսկվայում՝ Ռուսաստանում, մասնակցեց Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների ղեկավարների և ԿԽՄԿ և ԿԽՄՖ ներկայացուցիչների հանդիպմանը:

 

Միջոցառումը կազմակերպել էր Ռուսաստանի Կարմիր խաչը (ՌԿԽ), որը հանդիսանում է Ռուսաստանի ամենահին մարդասիրական կազմակերպությունը։ Հանդիպմանը մասնակցում էին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 12 ազգային ընկերությունների ղեկավարները՝ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ղազախստան, Ղրղզստան, Սերբիա, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան:

 

  Երկու օր ղեկավարները քննարկեցին առողջապահական, արտակարգ իրավիճակներին արձագանքման և ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հարցեր և  փոխանակվեցին իրենց փորձով։

  Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ազգային ընկերությունների միջև հումանիտար համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը։ Մասնավորապես, Ազգային         ընկերությունների  բոլոր ղեկավարները կիսվեցին հումանիտար մարտահրավերներին և ճգնաժամերին արձագանքելու իրենց հաջողված դեպքերով, ինչպես նաև խոսեցին թվային տեխնոլոգիաների       կիրառման լավագույն փորձի մասին: Հանդիպման կարեւոր թեմաներից էր Միջազգային շարժման գործունեությունը առողջապահական հարցերում։

 

  Միջոցառմանը ներկա էին նաև Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ:

 

  Ռուսական Կարմիր խաչի առաջարկով Ազգային ընկերությունները միացան Մոսկովյան բանաձևին, որն ուղղված է մարդասիրական օգնության ցուցաբերման, սոցիալ-հոգեբանական աջակցության,       արտակարգ իրավիճակներին և Շարժման այլ առաջնահերթ ուղղություններում արձագանքի ոլորտներում համագործակցության զարգացմանը և կատարելագործմանը:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ