Մոտ 2500 պատվիրակ 192 երկրներից այսօր ներկա էին Ժնևում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի Միջազգային համաժողովին։ Կարգախոսն է՝ "Գործիր այսօր՝ ձևավորիր ապագան"
Համաժողովի բացմանը ներկա էին ՀԿԽԸ պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի ղեկավարությամբ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, դեսպանատան ներկայացուցիչներ։
Միջազգային համաժողովի ընթացքում, որը տևելու է 3 օր` դեկտեմբերի 10-12-ը, ընդունվելու են Միջազգային մարդասիրական իրավունքի, Ընտանեկան կապերի վերամիավորման, Կլիմայի փոփոխության, Համաճարակների դեմ պայքարի, արտակարգ իրավիճակների պայմաններում հոգեկան առողջության և սոցիալ - հոգեբանական աջակցության վերաբերյալ բանաձևեր, դրանց իրագործման նպատակով ստանձնվելու են համատեղ պարտավորություններ։