Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Կարմիր խաչի պատվիրակությունն այցելեց Վայոց ձորի և Սյունիքի մարզեր [uri] => /news/visits-to-vayots-dzor-and-syunik-regions.html [id] => 472 ) 1
Կարմիր խաչի պատվիրակությունն այցելեց Վայոց...

Կարմիր խաչի պատվիրակությունն այցելեց Վայոց ձորի և Սյունիքի մարզեր

01.03.2021
Կարմիր խաչի պատվիրակությունն այցելեց Վայոց ձորի և Սյունիքի մարզեր

 Փետրվարի 23-ին և 24-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի գլխավորությամբ ՀԿԽԸ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունն այցելեց Վայոց ձորի և Սյունիքի մարզեր՝ հանդիպելու մարզպետերի, համայնքների ղեկավարների, ինչպես նաև ՀԿԽԸ մարզային մասնաճյուղերի ներկայացուցիչների և կամավորների հետ, ծանոթանալու սահմանամերձ մարզերի նոր խնդիրներին և քննարկելու հետագա ծրագրերը։ Պատվիրակության կազմում էր նաև Գորիսում վերջերս բացված ԿԽՄԿ ենթապատվիրակության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուկրուեն, որն աշխատելու է նաև Վայոց ձորի մարզում՝ համակարգելով ԿԽՄԿ աշխատանքն այս երկու մարզերում։ ԿԽՄԿ-ն ենթապատվիրակություն է բացել նաև Տավուշի մարզում։

 

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ներկայացրեց մարզում իրականացվող ծրագրերը, մասնավորապես Տնային խնամքի, աղետների ռիսկի նվազեցման, ականների և պայթուցիկ նյութերի վերաբերյալ իրազեկման, Քովիդ-19-ից տուժած և Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ։

 

Շատ եմ կարևորում նման հանդիպումները և բարձր եմ գնահատում համագործակցության այն մթնոլորտը, որ ստեղծվել է մարզպետարանի հետ աշխատանքի արդյունքում, -  ասաց տիկին Եղիազարյանը՝ նշելով, որ իրականացվող գործունեությունը հիմնված է մարզի կողմից ներկայացվող կարիքների հիման վրա։

 

Նա հետաքրքրվեց մարզի այն խոցելի ոլորտներով, որոնք առավել աջակցության կարիք ունեն:

 

Պարոն մարզպետը՝ շնորհակալություն հայտնելով Հայկական Կարմիր խաչի ընկերությանը նշեց, որ ցանկալի կլինի շահառու խմբերի շարքում ներառել նաև անապահով խավին՝ զարգացման և կայունության բաղադրիչով ծրագրեր մշակելով նրանց համար։

 

Վայոց ձորի մարզին Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից սեպտեմբերի 27-ից սկսած տրամադրվել է 35 663 կտոր օգնություն, այդ թվում՝ սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների աջակցություն, առաջին անհրաժեշտության անհատական օգտագործման և անկողնային պարագաներ, անհատական պաշտպանության միջոցներ, իսկ անցյալ տարվա ընթացքում Քովիդ-19-ից տուժած 398 անձ ստացել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ։

 

Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ, որը, ողջունելով Կարմիր խաչի պատվիրակությանը, շնորհակալություն հայտնեց հատկապես Ղարաբաղյան հակամարտության սրացումից հետո համայնքին ցուցաբերած աջակցության համար։

 

-  Ամենամեծ աջակցությունը համայնքը ստացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից, և այդ օգնութւյունը շարունակական է, ինչը մեծապես թեթևացնում է համայնքի հոգսը, -ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտության սրացումից հետո Սիսիան համայնքը 2705 կտոր մարդասիրական օգնություն է ստացել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից, ինչպես նաև 1590  պաշտպանիչ միջոց։

 

Այցի վերջում հանդիպում տեղի ունեցավ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ։ ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ներկայացնելով ՀԿԽԸ գործունեությունն ասաց, որ երկար տարիներ է, ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը գործունեություն է իրականացնում մարզում, և պարբերական այցերը շատ կարևոր են տեղում կարիքները հասկանալու և հետագա ծրագրերն ըստ այդ պահանջների պլանավորելու համար․

-   2020 թվականը շատ ծանր տարի էր մեր երկրի համար, և որպես Կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ջանք չի խնայել ամենախոցելիների կողքին լինելու և համար։ Շատ կարևոր է, որ մեր աջակցությունը լինի տեղին և պահանջված,  -ասաց նա։

Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի ու սերտ համագործակցության համար, և ամեն կերպ աջակցելու պատրաստակամություն հայտնեց։

 

Սյունիքի մարզը Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Ղարաբաղյան հակամարտության սրացումից հետո ստացել է  73 034 կտոր մարդասիրական օգնություն, իսկ Քովիդ-19 համավարակից 1167տուժածների փոխանցվել է   սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ։ Սյունիքի մարզում ՀԿԽԸ-ն իրականացնում է սոցիալ-առողջապահական, աղետների ռիսկի նվազեցման, հոգեբանական աջակցության և այլ ծրագրեր։

Այցերի ընթացքում ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և ԿԽՄԿ ենթապատվիրակության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուկրուեն այցելեցին նաև Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Վայոց ձորում և Սյունիքում ապաստանած և Կարմիր խաչի կողմից աջակցություն ստացած ընտանիքներին՝ նրանց կարիքներին ծանոթանալու, շփվելու և հոգեպես սատարելու համար։ 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ