Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մինսկում հանդիպել են ռուսալեզու Ազգային ընկերությունների ղեկավարները [uri] => /news/news9.html [id] => 31 ) 1
Մինսկում հանդիպել են ռուսալեզու Ազգային...

Մինսկում հանդիպել են ռուսալեզու Ազգային ընկերությունների ղեկավարները

27.09.2012

2012թ. սեպտեմբերի 24-ից 26-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ ռուսալեզու Ազգային ընկերությունների ղեկավարների հանդիպումը: Երկու տարին մեկ կազմակերպվող հանդիպմանը ներկա էին նախկին ԽՍՀՄ երկրների Ազգային ընկերությունների ղեկավարները, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի նախագահ` պարոն Տադատերու Կոնոյեն, ինչպես նաև ԿԽԿՄՄՖ և ԿԽՄԿ ներկայացուցիչները:

Հանդիպման ժամանակ քննարկումներ ծավալվեցին ձեռքբերումների, առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ: Հանդիպման արդյունքների և հետևությունների հիման վրա կազմվեց հանդիպման հանձնառություններով արձանագրություն` բարելավելու և էլ ավելի զարգացնելու Ազգային ընկերությունների կարողություններն ու իրականացվող գործունեությունը:

Հանդիպմանը` Հայկական կարմիր խաչի ընկերությունը ներկայացնում էին Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Մարիանա Հարությունյանը: 

 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ