Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակության այցը Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային մասնաճյուղ [uri] => /news/armenian-red-cross-society-visit-to-german-red-cross.html [id] => 288 ) 1
Հայկական Կարմիր խաչի ընկերության...

Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակության այցը Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային մասնաճյուղ

06.08.2018
Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակության այցը Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային մասնաճյուղ

Հուլիսի 24-31-ը Հայակական Կարմիր խաչի պատվիրակությունը՝ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, այցելեց  Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամաս։ Պաշտոնական այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպեց Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային մասնաճյուղի նախագահ պարոն Լորենս Մենցի, գլխավոր քարտուղար պարոն Հանս Հայնցի, Միջազգային համագործակցության ղեկավար պարոն Մայքլ Ոիբելի հետ։  

 

Հանդիպումներ և քննարկումներ եղան նաև Աղետների կառավարման, Սոցիալ-առողջապահական, Երիտասարդության և կամավորության բաժինների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։

 

Այցի նպատակն էր ամփոփել երկարատև համագործակցության արդյունքները և վերահաստատելու ապագայում էլ համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։

 

Հայկական Կարմիր խաչի պատվիրակությունը եղավ նաև Աալեն, Պֆորցհայմ, Բյոբլինգեն համայնքային մասնաճյուղերում՝ ծանոթանալու նրանց գործունեությանը և գտնելու համագործակցության նոր եզրեր։

 

Հուլիսի 29-ին Մյոսինգեն բնակավայրում տեղի ունեցավ «Դաշտային խոհանոց» մրցույթը, որին մասնակցեց նաև Հայաստանի թիմը՝ գրավելով 4-րդ տեղը՝ ըստ ժյուրիի քվեարկության, և 3-րդ տեղը՝ ըստ հանդիսատեսի։

 

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ