Ապրիլի 26-ին Հայկական Կարմիր խաչի ընկերություն (ՀԿԽԸ) էր այցելել Խորվաթիայի Կարմիր խաչի պատվիրակությունը՝ Զագրեբի մասնաճյուղի տնօրեն Պետար Փենավայի գլխավորությամբ և Հայաստանի Մարդասիրական ականազերծման կենտրոնի ներկայացուցիչների ուղեկցությամբ: Նրանց հետ հանդիպեց ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը: Հանդիպման ընթացում ներկայացվեցին երկու Ազգային ընկերությունների գործունեության ուղղություններն ու ծրագրերը, քննարկվեցին համագործակցության հնարավոր ոլորտները: