Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորացնում են համագործակցությունը [uri] => /news/cooperation-arcs-unicef.html [id] => 544 ) 1
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորացնում են համագործակցությունը

24.01.2023
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորացնում են համագործակցությունը

Հունվարի 24-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության կենտրոնական գրասենյակ էր այցելել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի գլխավորած պատվիրակությունը՝ հնարավոր համագործակցության ոլորտները քննարկելու նպատակով:

Պատվիրակությանը ընդունեց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը, ներկա էին նաև ԿԽԿՄՄՖ Հարավային Կովկասում պատվիրակության ղեկավար Դավրոն Մուհամադիևը և ԿԽԿՄՄՖ հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Հիշամ Դիաբը:

 

-          Ողջունում եմ  ձեզ Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում: Մենք արդեն երկար տարիներ աշխատել ենք տարբեր ձևաչափերով և ուղղություններով: Շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ մենք հանդիպում ենք խորացնելու մեր համագործակցությունը հատկապես մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում, երբ գործընկերների հետ ջանքերի համատեղումը կարող է առավել արդյունավետ դարձնել խոցելի խմբերի մարդասիրական կարիքներին հրատապ արձագանքումը, - ասաց նա: 

 

Այնուհետև տիկին Եղիազարյանը առավել մանրամասն ներկայացրեց երկրում առկա վերջին 3 տարիներին մարտահրավերները և ՀԿԽԸ գործունեությունը, այդ թվում՝ արձագանքը 2020 թվականի Ղարբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց և տուժած համայնքների մարդասիրական կարիքներին, որի նպատակով մոբիլիզացվել է մոտ 11 միլիոն ԱՄՆ դոլար, այնուհետև՝ արձագանքը 2022 թվականի սեպտեմբերի 13-ի սրացման հետևանքներին և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանում մնացած անձանց խնդիրներին:   Նա շեշտեց նաև Ազգային ընկերության արագ արձագանքման, տեղական և միջազգային ռեսուրսների մոբիլիզացման, ինչպես նաև ամենահեռավոր համայնքներում հասանելիություն ունենալու կարողությունները, մարզային և համայնքային մասնաճյուղերի ցանցը, կամավորական ներուժը, թափանցիկ ֆինանսական համակարգը և ճկուն հաշվետվողականությունը:

 

Տիկին Սիլվիա Մեստրոնին նշեց, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության արդյունավետ աշխատանքին արդեն հասցրել է ծանոթանալ և դրանով էլ պայմանավորած է առավել համապարփակ համագործակցություն սկսելու պատրաստակամությունը.

 

-   Մենք նախատեսում ենք ՀԿԽԸ-ի հետ Արձագանքման համագործակցության համաձայնագիր կնքել, որն արտակարգ իրավիճակներում ակտիվացվում է կողմերի մեկի կոչով, նախանշել ենք նաև համագործակցության ուղղությունները, որոնք կներկայացնենք քննարկման:

 

Պարոն Դավրոն Մուհամադիևը նշեց, որ Կարմիր խաչը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում են տարբեր մակարդակներում՝ ազգային և տարածաշրջանային, և, որ ԿԽԿՄՄՖ-ն պատրաստակամ է իր ներդրում ունենալ այս համագործակցության զարգացման գործում: Նախանշված ոլորտները լիովին համահունչ են Կարմիր խաչի գործունեությանը և ԿԽԿՄՄՖ-ն կարող է տրամադրել իր բոլոր գործիքները՝ արդյունավետ գործունեության համար:

Շարժումն ունի Արտակարգ իրավիճակներին արձագանքման իր պլանը, որտեղ դիտարկվում են տարբեր սցենարներ, և մեծ նշանակություն ունի արտակարգ իրավիճակներին պատրաստված լինելը, որպեսզի արձագանքն առավել արագ և արդյունավետ լինի:

 

Քննարկման ընթացքում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կհամագործակցեն կանխիկ աջակցության տրամադրման, երեխաների շահերի պաշտպանության, աղետներին արձագանքման անձեռնմխելի գույքի պահեստավորման և մի շարք այլ ոլորտներում:

Տիկին Եղիազարյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ ԿԽԿՄՄՖ-ին և  ՅՈՒՆԻՍԵՖ-ին նոր ձևաչափով  համագործակցություն հաստատելու նախաձեռնության և արդյունավետ քննարկումների համար:

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ