Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն աջակցում է ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգման և կահավորման աշխատանքներին [uri] => /news/the-embassy-of-japan-in-armenia-supports-the-renovation-and-furnishing-gyumri-24-hour-care-center-of-arcs.html [id] => 593 ) 1
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն աջակցում է...

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն աջակցում է ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգման և կահավորման աշխատանքներին

22.08.2023
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն աջակցում է ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգման և կահավորման աշխատանքներին

Օգոստոսի 22-ին Հայկական կարմիր խաչի ընկերության  (ՀԿԽԸ) Գյումրու շուրջօրյա կենտրոնում Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պարոն Մասանորի Ֆուկուշիման և ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ստորագրեցին դրամաշնորհի պայմանագիր, ըստ որի 66 137 ԱՄՆ դոլար կհատկացվի խնամքի կենտրոնի վերանորոգման և կահավորման համար։ Ստորագրման արարողությանը ներկա էր նաև Գյումրու քաղաքապետի տեղակալ Վահագն Մկրտչյանը:

Դրամաշնորհի միջոցով կվերանորոգվի 2-րդ հարկի միջանցքը, կկահավորվի 2-րդ մասնաշենքի 10 սենյակ, որոնք կհարմարեցվեն տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կառավարումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՀԿԽԸ-ին պատվիրակվել է  2020 թվականից՝ նպատակ ունենալով կենտրոնում մինչև 160 խնամվող անձանց համար  ապահովել կացության բարենպաստ միջավայր՝ տրամադրելով պատշաճ խնամք, որակյալ սնունդ, համապատասխան առողջապահական, սոցիալ-հոգեբանական և այլ անհրաժեշտ  ծառայություններ:

Ավստրիական զարգացման համագործակցության, Ավստրիական, Իտալական, Ճապոնական և Շվեյցարական Կարմիր խաչերի, ԿԽՄՖ ֆինանսական աջակցությամբ մինչ օրս իրականացվել են հետևյալ բարեփոխումները․

  • վերանորոգվել, կահավորվել, տեխնիկապես հագեցվել և բնակեցվել է առաջին մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերը՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց հարմարավետ բնակության և կոմունալ կենցաղային կարիքները հոգալու համար: Բոլոր բնակելի մասնաշենքերը ապահովվել են տաք ջրով: Ամբողջությամբ ավարտվել է առաջին հարկի միջանցքի և դահլիճի վերանորոգումը, ինչպես նաև ստեղծվել է 16 անկողնային հիվանդների համար հարմարեցված մասնաշենքը, որը կահավորվել է համապատասխան գույքով և տեխնիկայով։
  • վերանորոգվել և տեխնիկապես հագեցվել է խոհանոցը, ընդլայնվել և կահավորվել ճաշասենյակը, բարելավվել է սննդակարգը, բարեկարգվել է փոքր այգին, ինչպես նաև հիմնվել է սոցիալական ակտիվությունների համար նախատեսված սենյակ։
  • աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացման նպատակով կազմակերպվել են դասընթացներ, որոնց նպատակն է բարելավել Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատակիցների մասնագիտական կարողությունները, տրամադրել գիտելիքներ՝ տարեցներին տրամադրվող խնամքի, առաջին օգնության, սոցիալ-հոգեբանական ծառայությունների նոր մոտեցումների և մեթոդների վերաբերյալ։
  • 25 կամավորներ, մասնագիտական անձնակազմի հետ համագործակցությամբ, ամենօրյա աջակցություն են ցուցաբերում ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի խնամքի թիմին և շահառուներին՝ հաղորդակցվելու, ընթերցանության և կենցաղային հարցերում: Խնամքի կենտրոնում ձևավորված Ակտիվ երկարակեցության խմբերին տրամադրվում են փոքր դրամաշնորհներ՝ իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Կենտրոնի հիմնանորոգման, կահավորման, տեխնիկական հագեցման, կենցաղային պայմանների բարելավման և խնամքի որակի բարձրացման նպատակով 2020 թվականից մինչ օրս ներդրվել է մոտ 328 միլիոն ՀՀ դրամ։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ