Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀԿԽԸ գրասենյակում տեղի ունեցավ ԻՐԻՍ ծրագրի ղեկավար կոմիտեի եզրափակիչ նիստը [uri] => /news/սիրիահայերի-և-տեղաբնակների-դիմակայունության-բարձրացում-ծրագրի-ղեկավար-կոմիտեի-եզրափակիչ-նիստ.html [id] => 490 ) 1
ՀԿԽԸ գրասենյակում տեղի ունեցավ ԻՐԻՍ ծրագրի...

ՀԿԽԸ գրասենյակում տեղի ունեցավ ԻՐԻՍ ծրագրի ղեկավար կոմիտեի եզրափակիչ նիստը

04.06.2021
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԿԽԸ գրասենյակում տեղի ունեցավ ԻՐԻՍ ծրագրի ղեկավար կոմիտեի եզրափակիչ նիստը
Հունիսի 2-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գրասենյակում տեղի ունեցավ Սիրիահայերի և տեղաբնակների դիմակայունության բարձրացում ծրագրի ղեկավար կոմիտեի եզրափակիչ նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2018-2021 թվականներին իրականացված ծրագրի արդյունքները։
Հանդիպանը ներկա էին կամ առցանց միացել էին ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, Ավստրիական Կարմիր խաչի Հարավային Կովկասում ծրագրերի համակարգող Գերլինդե Աստլեյթները, Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Տարասյան, Սիրիահայերի խնդիրների համակարգման կենտրոնի նախագահ Գեորգի Բարսեղյանը, ՓՄՁՀԱ ՀԿ նախագահ Ռուբեն Օսիպյանը, Ավստրիական Կարմիր խաչից ԻՐԻՍ ծրագրի ընդհանուր համակարգող Միխայել Գրաբները, Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության ներկայացուցիչներ։
- Ուրախ ենք այս ծրագրի ամփոփիչ այս հանդիպմանը փաստելու, որ այն կայացել է և մեր ձեռքբերումները գերազանցել են այն ցուցիչներն ու սպասելիքները, որ մենք սահմանել էինք դեռ երեք տարի առաջ՝ ԻՐԻՍ ծրագիրն սկսելիս, - ողջունելով ներկաներին ասաց ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ - Այս ծրագիրն առաջինն էր, որ իրականացրել ենք կոնսորցիումով, և այսօր ես շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։
Այնուհետև ԻՐԻՍ ծրագրի ընդհանուր համակարգող Միխայել Գրաբները ներկայացրեց 3 տարիների ընթացքում իրականացված գործողությունները, դրանց արդյունքները, ձեռբերումներն ու դժվարությունները։
Հարցուպատասխանի և քննարկումների արդյունքում մասնակիցները փաստեցին, որ սիրիահայերի ինտեգրմանն ուղղված մոտեցումներն ընդհանուր առմամբ արդյունավետ են եղել, և տեղացիների ներգրավումը ծրագրերում ունեցել է իր դրական արդյունքը։
Խոսելով ծրագրի շարունակականության մասին, բոլոր կազակերպություններն էլ փաստեցին, որ, չնայած հաջողություններին, ոլորտում դեռ շատ անելիք կա, և սիրիահայերի ինտեգրման ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը շարունակում է ակտուալ մնալ։
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ