Հայկական Կարմիր խաչի ընկերության 61 կամավորներ և Առաջին օգնության հրահանգիչներ նոյեմբերի 6-ին, 8-ին և 10-ին 30 ժամ հերթապահեցին Կ․ Դեմիրճյանի անվ․ մարզահամերգային համալիրում՝ Silk Note Festivale-ի ամբողջ ընթացքում։
Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարում հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները, կարիքի դեպքում առաջին օգնություն ցուցաբերեցին քաղաքացիներին։
ՀԿԽԸ կամավորները շրջեցին նաև համալիրի տարածքում՝ անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար, հերթապահություն սահմանեցին բոլոր մուտքերի մոտ՝ ուղղորդելով այցելուների հոսքը։
Մենք շնորհակալ ենք մեր ամբողջ թիմին՝ բարձր մակարդակի Առաջին օգնության սպասարկում իրականացնելու համար։