Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության շրջանակներում, հունիսի 17-18-ը Ծաղկաձորում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների 20 ներկայացուցիչների համար կազմակերպել էր «Առաջին օգնության հիմունքների» 16-ժամյա դասընթաց՝ տեսական և գործնական հատվածներով, այդ թվում՝ դեպքերի բեմադրություններով։
Դասընթացի ավարտին որոշվեց առաջիկայում ամբողջ թիմի համար իրականացնել նաև ԱՕ վարժանք` ստացած գիտելիքներն ամրապնդելու նպատակով։