Հունիսի 14-15-ը Ավստրիայի Վելս քաղաքում տեղի ունեցավ Առաջին օգնության եվրոպական առաջնությունը, որտեղ Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության հավաքականը ցուցաբերեց գերազանց արդյունք և գրավեց պատվավոր 5-րդ տեղը` հետևում թողնելով այնպիսի ուժեղ թիմերի, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հավաքականները:
Այս տարի 20 եվրոպական երկրների ներկայացուցիչներ էին եկել մրցելու և կիսվելու Առաջին օգնության ոլորտում իրենց փորձով ու հմտություններով: Արդեն տասը տարի է, ինչ ՀԿԽԸ ԱՕ խումբը չի զիջում իր դիրքերը և մշտապես տեղ է գտնում լավագույն տասնյակում: