Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օրն է [uri] => /news/june-14-is-world-blood-donor-day.html [id] => 574 ) 1
Հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օրն է

Հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օրն է

09.06.2023
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ
Հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օրն է

Հունիսի 14-ին՝ Արյան դոնորի համաշխարհային օրը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) կազմակերպում է արշավ՝ «Նվիրիր արյուն, նվիրիր պլազմա, նվիրիր կյանք. արա դա հաճախ» խորագրով: Արշավի նպատակն է խրախուսել արյան կամավոր դոնորությունը՝ հանրապետության արյան բանկը համալրելու նպատակով:

Ժամը 9:00-ից 13:00-ը, բոլոր ցանկացողները կարող են արյուն հանձնել հանրապետության արյան կայաններում, որտեղ Հայկական Կարմիր խաչի կամավորները կուղղորդեն և կաջակցեն գործընթացի ամբողջ ընթացքում:

Արյան կայանների հասցեներ՝

  • «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ․Հ․ ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ, ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան փող․, 7 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ․ շրջան)
  • «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԲԸ, ք․ Վանաձոր, Նժդեհի 2/42
  • «ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ, ք․ Հրազդան, Մ․ Ղուկասյան փ․ 40
  • «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ, ք․ Արմավիր, Մ․ Հեռացի փողոց, 10 շենք
  • «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԲԸ, ք․ Գորիս, Օրբելյանների փ․ 5/2
  • «ԳՅՈՒՄՐՈՒ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԲԸ, ք․ Գյումրի, Մազմանյան փ․ 3ա

Հունիսի 14-ին ընդառաջ և նույն օրը Երևանում և ՀՀ մարզերում ՀԿԽԸ կամավորները հանրությանը կիրազեկեն, արյան դոնորության կանոնների (ով կարող է լինել դոնոր, ինչպես պատրաստվել արյունատվության) և իմունիզացիայի կարևորության մասին:

Արշավն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Ավստրիայի զարգացման գործակալության, Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ:

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնները անվճար տրամադրել են ներկայացման 420 հատ տոմս, որոնք Հայկական Կարմիր խաչի կամավորները կփոխանցեն բոլոր արյուն հանձնողներին։

Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դառնալ արյան դոնոր. մանրամասները հրապարակված են Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի կայքում:

Արյան դոնոր դառնալու համար հարկավոր է նախապես գրանցվել: Հայկական Կարմիր Խաչի համապատասխան բաժնի աշխատակիցները կզանգահարեն Ձեզ և կաջակցեն Արյան Բանկի այցելության օրվա պլանավորման հարցում, ինչպես նաև կտրամադրեն Ձեր նվերը` թատրոնների տոմսեր (մինչ նախատեսված քանակի ավարտվելը):

Արյան դոնոր դառնալու գրանցման հայտը` ստորև 

ԳՐԱՆՑՄԱՆ ՀՂՈՒՄ

ԿԱՐԵՎՈՐ Է: Ձեր անձնական տվյալները տրամադրվելու են բացառապես Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյունատվության բաժնի համապատասխան մասնագետներին` միայն Ձեզ հետ հետադարձ կապ հաստատելու նպատակով:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ