Բնական աղետների, միգրացիայի կամ զինված հակամարտության հետևանքով մահացածների աճյունների հետ արժանապատվորեն վարվելը կարևոր է։ Առավելագույն չափով նույնականացումը հնարավորություն է տալիս նվազեցնել անհայտ կորածների դեպքերը, ինչպես նաև՝ կանխել արդեն իսկ տրավմայի ենթարկված ընտանիքների լրացուցիչ տառապանքները։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դատաբժշկական հարցերով խորհրդականն այս թեմայով դասընթաց անցկացրեց Հայկական Կարմիր խաչի կամավորների՝ արտակարգ իրավիճակներին արձագանքողների և հրահանգիչների հետ։
Բարձրացնելով իրազեկվածությունն ու բարելավելով հմտություններն այս ոլորտում՝ կամավորները վերապատրաստեցին Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար, Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Ազատամուտ, Սարիգյուղ համայնքների ԱԻՆ քաղպաշտպանության թիմերին։ Մինչև օգոստոսի վերջը կվերապատրաստվեն ևս երեք համայնքների թիմերը։