Հայկական Կարմիր խաչի ընկերությունը վերջին 3 ամիսների ընթացքում հանրապետության բոլոր մարզերի 1078 դպրոցների և 526 նախակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մշակութային կենտրոնների տրամադրել է թվով 1955 Առաջին օգնության արկղիկ: Նախատեսվում է առաջիկայում Առաջին օգնության արկղիկներով ապահովել նաև Երևանի դպրոցներն ու նախակրթարանները: