Հայկական Կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի և Երևանի Արագ արձագանքման թիմերը հերթապահություն են անցկացնում Սևանա լճի հանրային լողափում՝ անհրաժեշտության դեպքում հանգստացողներին Առաջին օգնություն ցուցաբերելու համար։
Հերթապահությունն իրականացվում է ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Ոստիկանության հետ համագործակցությամբ։