Հայկական Կարմիր խաչի ընկերությունն "Առաջին օգնության հիմունքներ" թեմայով դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ, Կոռնիձոր, Դավիթ Բեկ, Որոտան և Շուռնուխ գյուղերում: Դասընթացին մասնակցող գյուղերի բնակիչները, դպրոցի ուսուցիչները, աշակերտները սովորեցին առաջին օգնության քայլերը հրազենային վնասվածքների, ուժեղ արյունահոսության, կոտրված վերջույթների անշարժացման, սիրտ-թոքային վերակենդանացման, օձի կծածի և այլ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև իրազեկվեցին հանկարծահաս իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և հոգեբանական առաջին օգնության քայլերի վերաբերյալ:
Դասընթացի բոլոր մասնակիցները, ինչպես նաև գյուղերի բուժկետերն ստացան առաջին օգնության անհատական պայուսակներ և արկղիկներ: