Սեպտեմբերի 21-ին, առավոտյան 10։00-ից սկսած Հանրապետության հրապարակում գործող Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարներում մեր թիմերն օգնել են 300-ից ավելի մարդու՝ կոտրվածքի, ուշագնացության, հիպերտոնիայի, վերքերի ու քերծվածքների, թունավորման, գլխապտույտի և տարաբնույթ այլ դեպքերով։ Տաղավարներից մեկը տեղակայված էր Կառավարության տան մոտ (Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1), մյուսը՝ Շահումյանի պուրակի՝ հրապարակին հարող հատվածում։