Պատկերացնու՞մ եք, որ ձեր արագ գործողություններից կարող է կախված լինել ինչ-որ մեկի կյանքը։ Իսկ գիտե՞ք՝ ինչ անել ուժեղ արյունահոսության կամ կոտրվածքի դեպքում, ինչպե՞ս ճիշտ Առաջին օգնություն ցույց տալ։ Այս գիտելիքը կարևոր է բոլորի, հատկապես՝ խոցելի համայնքների բնակիչների համար, և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Առաջին օգնության դասընթացներ է անցկացնում սահմանամերձ համայնքներում։
Իջևանում՝ հուլիսի 20-ին Տավուշի սահմանամերձ 10 համայնքների՝ Բարեկամավանի, Դովեղի, Այգեհովիտի, Վազաշենի, Ներքին Ծաղկավանի, Կիրանցի, Սևքարի, Բաղանիսի, Բերքաբերի, Ոսկեպարի կամավորական թիմերն իրենց` դասընթացների ժամանակ ձեռք բերած հմտությունները ցուցադրեցին Առաջին օգնության տարածաշրջանային մրցումներում։
Արյդունքում հաղթող ճանաչվեց Ոսկեպարի թիմը, 2-րդ տեղում էր Վազաշենը, 3-րդում՝ Այգեհովիտը։ Մրցանակներ ստացան նաև Լավագույն Առաջին օգնողը, Թիմի ավագն ու նմանակողը։