Հայկական Կարմիր խաչի ընկերությունը փետրվար – մարտ ամիսների ընթացքում Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի խնամող անձնակազմի և կամավորների համար կազմակերպել էր Առաջին օգնության եռօրյա դասընթաց՝ Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող «Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի» ծրագրի շրջանակում։
Դասընթացի մասնակիցներն ստացան տեսական և գործնական գիտելիքներ արյունահոսության, կոտրվածքների, խայթոցների և այլ իրավիճակներում առաջին օգնության ցուցաբերման վերաբերյալ, հմտություններ, որոնք խիստ կարևորվում են տարեց և հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց հետ աշխատող անձնակազմի համար:
Դասընթացին մասնակցեց ընդհանուր թվով 66 խնամող անձնակազմ և կամավոր: