Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հայտարարություն [uri] => /news/announcement-for-applications.html [id] => 259 [content] => 1 ) 1
Հայտարարություն

Հայտարարություն

15.01.2018
Հայտարարություն

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՄԱԿ ՓԳՀ հետ համագործակցությամբ իրականացվող «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում, հայտարարում է 2018թ. Եկամտաբերության խթանման (բիզնեսի աջակցության) բաղադրիչի համար դիմումների ընդունման 1-ին փուլի մեկնարկը: 1-ին փուլի դիմումների ընունման վերջնաժամկետն է 2018թ. փետրվարի 8-ը։

Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր հինգշաբթի օր (հունվարի 11-ին, հունվարի 18-ին, հունվարի 25-ին, փետրվարի 1-ին, փետրվարի 8-ին)` ժամը 10:00-ից 13:00-ը,  Հայկական Կարմիր Խաչի ընկերության գրասենյակում, հասցեն՝ Պարոնյան 21/1:

Առաջին անգամ դիմողների համար պահանջվող չափանիշներն են՝

  1. Ունենալ փախստականի կամ փախստականի նման կարգավիճակ ունեցող անձի կարգավիճակ։
  2. Մեկ ընտանիքը ծրագրից կարող է ստանալ միայն մեկանգամյա աջակցություն։ Նույն ծրագրին կրկնակի կարող է դիմել ընտանիքի միևնույն անձը՝ նախկին բիզնեսի լրացուցիչ աջակցություն ստանալու համար։

Լրացուցիչ աջակցության դիմողների համար պահանջվող չափանիշներն են՝

  1. Ունենալ փախստականի կամ փախստականի նման  կարգավիճակ։
  2. Վարվող բիզնեսի շնորհիվ կայուն եկամտի առկայություն։
  3. Բիզնեսի վարման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայություն (ծախսերի պլանավորում, հաշվապահության վարում, հաճախորդների գրանցում, բանկային հաշիվ և այլն)։
  4. Բիզնեսի հետագա զարգացման հնարավորությունների առկայություն (տարածք, աշխատուժ, լրացուցիչ հմտություններ ու գիտելիքներ և այլն)։

 

Խնդրում ենք ներկայացնել նաև ընտանիքի մյուս  անդամների անձնագրերը  կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր: Դիմումը լրացվում է տեղում:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 060 625063, 095 625065, 055 625065

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ