Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերության` ՄԱԿ ՓԳՀ կողմից ֆինանսավորվող ծրագրի "Եկամտաբերության խթանման բաղադրիչի շրջանակներում" մեկնարկեց երրորդ փուլի գործիքների բաշխումը։
Տարվա սկզբից շուրջ 85 սիրիահայ և այլ երկրներից Հայաստանում ապաստան գտած քաղաքացիներ արդեն ստացել են իրենց ընտանեկան բիզնեսները հիմնադրելու կամ զարգացնելու համար անհրաժեշտ գործիքներ՝ վարսավիրության, սննդի պատրաստման, ոսկերչության, մեքենաների վերանորոգման և այլ ոլորտներում աշխատելու համար։ Այսօր 12 փախստական ընտանիք ստացան կարի և մաքրակարի մեքենաներ՝ հագուստի պատրաստման և վերանորոգման աշխատանքներով զբաղվելու համար։ Գործիքների հետագա բաշխումները կրկին կներառեն խոհարարական տեխնիկա, մեքենավարման պարագաներ, ոսկերչական սարքավորումներ, համակարգիչներ՝ դիզայնի, մեքենայի ախտորոշման և այլ բիզնեսներում օգտագործելու համար։ Երրորդ փուլով նախատեսվում է գործիքներ տրամադրել շուրջ 80 ընտանիքի։