Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2020-2021 ուսումնական տարվա համար հայտարարում է սիրիահայ ուսանողների կրթավճարի մասնակի փոխհատուցման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում սովորող առաջին կուրսի առավել խոցելի սիրիահայ ուսանողներ։
Վերոնշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է մինչև 10․09․2020 թ․ դիմում լրացնեն ՀԿԽԸ գրասենյակում կամ առցանց՝ հետևյալ հղումով (https://docs.google.com/…/1gZ7eIG2xK1iNZRrtU0N5StkS9HS…/edit), ինչպես նաև ներկայացնեն անձնագիր և համապատասխան ԲՈՒՀ-ից տեղեկանք։
Հարցերի դեպքում զանգահարել 060-62-50-63 հեռախոսահամարին: