Հայկական կարմիր խաչի ընկերությունը՝ ՄԱԿ-ի ՓԳՀ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, իրականացնում է մասնագիտական վերապատրաստում և փոքր գրանտային աջակցության տրամադրում՝ տնտեսական ինտեգրման, կենսաապահովման մակարդակի բարձրացման և աշխատանքի տեղավորման նպատակով։
Ծրագրին իրավասու են դիմելու ՀՀ-ում բնակվող, փախստականի իրավական կարգավիճակ (ճամփորդական անձնագիր) ունեցող և վերոնշյալ ծրագրից երբևէ չօգտված անձինք։
Դիմումները ընդունվում են յուրաքանչյուր հինգշաբթի օր՝ ժամը 09:00-17:00, Պարոնյան 21/1 հասցեով, ՀԿԽԸ գրասենյակ, Բնակչության տեղաշարժի բաժին։