Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես ամենախոցելիների կողքին է. Հարցազրույց Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն տիկին Աննա Եղիազարյանի հետ [uri] => /news/interview-with-sg-june-20-refugee-day.html [id] => 516 ) 1
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես ամենախոցելիների կողքին է. Հարցազրույց Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն տիկին Աննա Եղիազարյանի հետ

20.06.2022
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես ամենախոցելիների կողքին է. Հարցազրույց Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն տիկին Աննա Եղիազարյանի հետ

- Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է. այս տարի Փախստականների համաշխարհային օրը նշվում է «Ով էլ լինի, որտեղ էլ լինի, երբ էլ լինի՝ անվտանգության իրավունք ունի» կարգախոսի ներքո: Կներկայացնե՞ք, թե ինչ է անում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ փախստականների աջակցության ոլորտում:

 

-   Ճգնաժամային իրավիճակների հետևանքով առաջացած բնակչության  տեղաշարժի պատճառով հաճախ մարդկանց իրավունքները լիարժեք չեն պաշտպանվում, հատուկ կարիքներ ունեցող խմբերի խոցելիությունն ավելի է աճում, առաջանում են սոցիալական և հոգեբանական ծանր իրավիճակներ, առկա է բռնության և մարգինալացման վտանգ: Բնակչության տեղաշարժը Հայկական Կարմիր խաչի ընկերության ռազմավարական ուղղություններից է, և, հանդիսանալով Կառավարությանն աջակցող կառուց մարդասիրական ոլորտում, իր մանդատի շրջանակներում ՀԿԽԸ-ն իրականացնում է լայնածավալ ծրագրեր ուղղված ապաստան հայցողների, փախստականների, փախստականի նման կարգավիճակ ունեցող և տեղահանված անձանց պաշտպանությանը և ինտեգրմանը:

 

-  Որո՞նք են եղել շրջադարձային իրավիճակները՝ ուղղության զարգացման համար:

 

- Հայաստանում՝ պատմական իրադարձությունների  բերումով, պարբերաբար փախստականների և ներքին տեղահանվածների մեծ հոսքեր են եղել.  նրանց մեծ մասը մեր հայրենակիցներն են եղել, ինչպես նաև այլազգիներ, որոնք լքել են իրենց երկրները  պատերազմների, քաղաքական հետապնդումների կամ ճգնաժամային այլ իրավիճակների պատճառով՝ ապաստան գտնելով Հայաստանում:

 

- Սկսած Ղարաբաղյան հակամարտության առաջին սրացումից՝ 90 - ականներին, այնուհետև Իրաք, Սիրիա, 2020 թվականի Ղարաբաղյան հակամարտության սրացում, Ուկրաինա՝ այս բոլոր ճգնաժամերի հետևանքով մենք ունեցել ենք ներհոսքեր: Զուգահեռաբար ժամանել են նաև այլ երկրներից, օրինակ՝ աֆրիկյան երկրներից, Իրանից, Եմենից, Բանգլադեշից և այլն:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սերտորեն համագործակցում է պետական մարմինների հետ՝ ՀՀ միգրացիոն ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և ոլորտին առնչվող այլ շահագրգիռ կառույցների հետ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես իր մասնագիտական փորձն է ներդնում   տարբեր ինստիտուցիոնալ և ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացներում:

 

Սահմանների հատումից սկսած մինչև նրանց լիարժեք ինտեգրում՝ ՀԿԽԸ-ն ներառված է պաշտպանության բոլոր գործառույթներում: Շատ կարևոր է, որ հատկապես առավել խոցելի մարդկանց, օրինակ միայնակ կանանց, երեխաների, միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանված լինեն և նրանք ստանան համապատասխան անհրաժեշտ արձագանք՝ հիմնված իրենց հստակ կարիքների վրա:

 

Ոլորտում Հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնական գործընկերն է հանդիսանում ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Արձագանքման գործընթացում ՀԿԽԸ գործընկերներն են նաև մի շարք միջազգային և տեղական կազմակերպություններ, այդ թվում նաև Կարմիր խաչի միջազզային շարժման գործընկերները:

 

 

- Ինչպե՞ս են անդրադարձել միգրացիայի ոլորտին առնչվող մարտահրավերները Հայկական Կարմիր խաչի ընկերության պլանների և գործունեության վրա:

 

Հայկակական Կարմիր խաչի ընկերությունը մի քանի տասնամյակ  գործունեություն է ծավալում՝ Հայաստանում  փախստականների և այլ տեղահանված անձանց  պաշտպանության և նրանց ինտեգրման կարիքների համապարփակ արձագանքման ուղղությամբ,  ինչը ակնառու արտահայտվում է  նաև ՀԿԽԸ 2022-2026թթ․ ռազմավարության մեջ։

Բնակչության տեղաշարժի ուղղությամբ ՀԿԽԸ ռազմավարական կարևորագույն  ուղղություններից են փախստականների  կենսապայմանների, ինտեգրման բարելավումը, շահերի համալիր պաշտպանությունը և ուղղորդման համակարգերի բարելավումը, հանդուրժողականության բարձրացումը, հոգեբանական և սոցիալական բարեկեցությունը։ Վերոնշյալ ռազմավարական ուղղություններով ՀԿԽԸ տասնյակ տարիների փորձը թույլ է տալիս վստահաբար ասել, որ ՀԿԽԸ-ն մշտապես փախստականների կողքին է, ինչպես այս տարվա փախստականների պաշտպանության կարգախոսն է ասում՝ անկախ նրանց ով լինելուց, որ երկրից կամ որ ժամանակահատվածում տեղահանված լինելու փաստից։

Փախստականների պաշտպանության ուղղությամբ ՀԿԽԸ լայնածավալ և բազմաբնույթ գործունեության մեջ կարելի է առանձնացնել երկարաժամկետ ինտեգրման ծրագրերը և արագ արձագանքման ՀԿԽԸ առանձնահատուկ կարողությունները և հնարավորությունները, ինչպես նաև՝ այլ համագործակից կառույցների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները։

Արագ արձագանքման ծրագրերը մշակվել են Հայաստան՝ փախստականների մեծ ներհոսքերին զուգահեռ: ՀԿԽԸ-ն իր հումանիտար մանդատի շրջանակներում միշտ ձգտել է ապահովել տեղահանվածների առաջնային հումանիտար կարիքները՝ ուշադրության կենտրոնում պահելով հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաներին, կանանց, տարեցներին, հետագայում նպաստելով նրանց ինտեգրման ապահովմանը։ Անկախ փախստականների էթնիկ պատկանելիությունից, ռասայից, տարիքից կամ սեռից՝ յուրաքանչյուր անձի և ընտանիքի ցուցաբերվել է անհատական մոտեցում և արձագանք՝ վերհանված կարիքներին։

ՀԿԽԸ պրոֆեսիոնալ անձնակազմը ներառված է նաև  ընդունելության պայմանների բարելավման, սոցիալ-հոգեբանական աջակցության, ՀՀ տարածք մուտքի պայմանների բարելավման և չվերադարձելիության սկզբունքի պահպանմանն ուղղված գործունեության տեսակներում, ինքնաբավության բարելավման, համայնքների հզորացման, գենդերային հիմքով  բռնությունների կանխարգելման և երեխաների պաշտպանության դեպքերի վարման գործառույթներում:

2012 թվականից սկսած, որպես արձագանք Սիրիայի ճգնաժամի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի տնտեսական ինտեգրման հիմնախնդիրներին, մեծ թափ առավ տնտեսական ինտեգրման բաղադրիչը:

 Ընտանիքների ինքնաբավությունն ապահովելու նպատակով ՀԿԽԸ-ն սկսեց իրականացնել  գրանտային գործիքների տրամադրում, տարբեր կրթական ծրագրեր, ուղղորդումներ, բիզնես թրեյնինգներ, հետագա քոուչինգ՝ նպաստելով ընտանիքների տնտեսական անկախությանը և ինտեգրմանը։  Ընդհանուր առմամբ՝ տնտեսական ինտեգրման ծրագրերում մինչ այսօր ներառվել են  2000-ից ավելի ընտանիքներ։

2020թ.-ից հետո հսկայածավալ օգնություն է տրամադրվել Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին:  Մեր գործընկերների աջակցության շնորհիվ՝ ավելի քան 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բազմաբնույթ օգնություն ենք տրամադրել և տեղահանվածներին, և նրանց հյուրընկալած անձանց՝ կանխիկ աջակցություն, սնունդ, հագուստ, հիգիենիկ և գրենական պարագաներ, անկողնային, խոհանոցային և առաջին անհրաժեշտության պարագաներ, հոգեբանական աջակցություն, ինտեգրմանն ուղղված ծրագրեր:  

 Այս տարի էլ արդեն Ուկրաինայից փախստականներ կան մեր ծրագրերում, որոնցից 200 անձ պաշտոնապես ապաստան է հայցել Հայաստանում:  Նրանք, ովքեր վերադարձել են և վերաինտեգրման կարիք ունենք, մեզ մոտ ստանում են խորհրդատվություն,  փորձում ենք ներառել նրանց օգնության հետագա ծրագրերում:  

Ցավոք գլոբալ  ճգնաժամերն աշխարհում գնալով խորանում են՝ զինված հակամարտություններ, կլիմայի փոփոխություն, համաճարակներ, և բնակչության տեղաշարժերը II համաշխարհային պատերազմից հետո ամենամասշտաբայինն են: Եվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ հավատարիմ մնալով իր մարդասիրական առաքելությանը, շարունակելու է այս ուղղությամբ խոցելի խմբերի խիստ կարիքների վրա հիմնված իր գործունեությունը՝ ներգրավելով նոր ռեսուրսներ և գործընկերներ:

 

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության

Լրատվական և լուսաբանման բաժին

 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ