Հուլիսի 10-24-ը Հայկական կարմիր խաչի ընկերության 5 երիտասարդ կամավորներ մասնակցում են Ավստրիայի Լանգենլոիզ քաղաքում տեղի ունեցող Ավստրիական երիտասարդական Կարմիր խաչի «Բարեկամության միջազգային ճամբար»-ին: Այն միավորում է 17 երկրների ազգային ընկերությունների պատվիրակությունների Եվրոպայից, Ասիայից և Աֆրիկայից։ Երկու շաբաթվա ընթացքում երիտասարդ կամավորները մասնակցելու են բազմաբնույթ դասընթացների, ծանոթանալու են Ավստրիայի մշակույթին, ինչպես նաև փոխանակելու են իրենց ազգային ընկերությունների կամավորական փորձն ու գիտելիքները։