Ինչ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, IRIS ծրագրի տնտեսական հնարավորությունների և տնտեսական զարգացման բաղադրիչի շրջանակներում, հայտարարում է
եռամսյա վճարովի աշխատանքային պրակտիկայի / վերապատրաստման մասնակցության երրորդ փուլի մրցույթ
Հայաստանում աշխատանք փնտրող սիրիահայերի և տեղացիների համար, որը հնարավորություն կտա մասնակիցներին ստանալու ավելի լավ կրթություն և մասնագիտական փորձ ու, արդյունքում՝ կայուն և տևական աշխատանք:
Ով կարող է դիմել
Ընտրված վերապատրաստվողների համար կորոշվեն համապտասխան գործատուները և երկու կողմերը կապ կհաստատեն՝ անցկացնելով անձնական հարցազրույց` որպես առաջին քայլ: Համաձայնության դեպում կկնքվի եռակողմ համաձայնագիր: Յուրաքանչյուր վերապատրաստվող մասնակից ֆինանսական աջակցություն կստանա երեք ամիս ժամկետով:
Նախկին գործատուների և մասնագիտական վերապատրաստում տրամադրողների կողմից տրված երաշխավորագրերը կհամարվեն առավելություն:
Միայն նախնական ընտրությունն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմելու վերջնաժամկետ
Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին կամ դիմել Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, Բնակչության տեղաշարժի բաժին, Զբաղվածության գծով ծրագրի մասնագետ Ռաիսա Աղաբեկյանին մինչև 25 փետրվարի 2020թ.:
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել` +374 55 625065, +374 95 625065 հեռախոսահամարներին: