Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Տեղեկատվական հանդիպում` Ապաստան հայցողների հատուկ կացարանում [uri] => /news/information-session-for-asylum-seekers.html [id] => 65 [content] => 0 ) 1
Տեղեկատվական հանդիպում` Ապաստան հայցողների...

Տեղեկատվական հանդիպում` Ապաստան հայցողների հատուկ կացարանում

10.02.2014

Փետրվարի 7-ին, Երևանի Ապաստան հայցողների հատուկ կացարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի նպատակն էր կացարանում բնակվողներին ներկայացնել փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունների այս տարվա ծրագրերը, օրենսդրական փոփոխությունները և պատասխանել ապաստան հայցողների հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին ՄԱԿ-ի Փախսատականների գերագույն հանձնակատրի գրասենյակի, Միգրացիայի պետական ծառայության, Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի, «Կասա» հիմնադրամի և Սիրիահայերի խնդիրների համակարգման կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչները:

Ապաստան հայցողներին ներկայացվեց իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկող թերթիկ, որը ՄԱԿ-ի ՓՀԳ-ի նախաձեռնությամբ թարգմանվել էր տարբեր լեզուներով:

Վերջիններիս առավելապես հետաքրքրում էին իրենց կարգավիճակին առնչվող իրավական գործընթացներն ու ստացվող աջակցության բնույթը, ինչի վերաբերյալ նրանք ստացան համապատասխան տեղեկատվություն:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ